«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» պարգևատրվել է «EXPO-RUSSIA Armenia 2010» ոսկե մեդալով

01.11.2010 19:17
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» պարգևատրվել է «EXPO-RUSSIA Armenia 2010» ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «EXPO-RUSSIA Armenia 2010» ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսում «Առէկսիմբանկ-Գազպրոբմանկի խումբը» ոսկե մեդալով և դիպլոմով է պարգևատրվել «Լավագույն ցուցավահանակի համար» անվանակարգում, ինչպես նաև «Ակտիվ մասնակցության համար» անվանակարգում, երկուշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշում է «Առէկսիմբանկ-Գազպրոբմանկի խումբ» ՓԲԸ հաճախորդային բազայի զարգացման և մարքեթինգի ծառայության պետ Արմեն Կարա-Պողոսյանը, բանկն առաջին անգամ է մասնակցում նմանատիպ ցուցահանդեսի։

«Այդ պատճառով մենք շատ ուրախ ենք պարգևի համար։ Առաջին հերթին, որ «առաջին մեկնարկը» հաջողվեց, և երկրորդ, որովհետև բացառիկ հնարավորություն ենք ստացել անմիջական շփում ունենալ պոտենցիալ հաճախորդների հետ, ծանոթացնել բանկի նոր ծառայություններին և պատասխանել նրանց հետաքրքրող բոլոր հարցերին»,- Կարա-Պողոսյանի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։

«Expo-Russia Armenia 2010» երրորդ ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսն անցկացվել է 2010 թվականի հոկտեմբերի 28-ից 30-ը Հայաստանի կառավարության տանը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զարուբեժ-էքսպո» ընկերությունը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնը։ Ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցել են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից, Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատից, Ռոսսոտրուդնիչեստվոյից, Տնտեսական զարգացման նախարարությունից, 70 պաշտոնական ընկերությունների ղեկավարներ Ռուսաստանի 30 մարզերից։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է: 2008թ.-ի սեպտեմբերից «Առէկսիմբանկ-Գազարտբանկի խումբ» ՓԲԸ 100 տոկոսանոց բաժնետերն է Գազպրոմբանկը։

Խոշոր հաճախորդների թվում են՝ «ՀայՌուսգազարդը», «Հայաստանի էլեկտրացանցերը», «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, 102-րդ ռուսական ռազմաբազան:

2009 թվականին Բանկը բացել է «Էրեբունի» մասնաճյուղը ծառայությունների տրամադրման բարձր հարմարավետություն նախընտրող հաճախորդների համար:

2010 թվականին նրանց համար ներդրվել է «Գերակայություն» ծառայությունների հատուկ փաթեթը, որն ընդգրկում է հաշվի անհատական մենեջերի ծառայություններ, տարեկան սպասարկմամբ VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտի տրամադրում IAPA և Countdown միջազգային համակարգերի դիսկոնտային ծրագրերի փաթեթով, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, տարադրամի փոխանակման հնարավորություն հատուկ փոխարժեքով, ինտերնետ-բանկինգի և տարեկան սպասարկմամբ «Տելեքարդ» բանկային օպերացիաների մասով SMS-ծանուցումների ծառայություններ, ինչպես նաև դեպոզիտային ավանդների  հատուկ պայմաններ ստանալու հնարավորություն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև