Կոնվերսբանկը «SMS CONVERSE» նոր ծառայություն է ներդրել

03.11.2010 17:27
Կոնվերսբանկը «SMS CONVERSE» նոր ծառայություն է ներդրել

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական Կոնվերսբանկը մեկնարկել է «SMS CONVERSE» նոր ծառայությունը։  Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, հաճախորդը համապատասխան հաղորդագրություն ուղարկելով 5112 կարճ համարին, կարող է ստանալ հետևյալ տեղեկատվությունը՝ խնայողական և քարտային հաշիվների մնացորդների ստուգում,

ավանդի մնացորդի ճշտում, վարկերի մնացորդների ճշտում, փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվության ստացում, քարտերի բլոկավորում, ապաբլոկավորում:

Հաղորդագրությունում նշվում է, որ բանկը ի շահ իր հաճախորդների մշտապես արդիականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների կրառումը։Արդեն կես տարի է, ինչ գործում է ինտերնետ բանկինգ համակարգը, որի շնորհիվ հաճախորդներն օնլայն համակարգով կարողանում են  կառավարել իրենց բանկային հաշիվները։

Ավելի վաղ գործարկվել էր ARCA DIRECT աննախադեպ համակարգը, որը հնարավորություն ընձեռեց հաճախորդներին իրենց քարտի մնացորդները ճշտել անմիջապես բանկից։

Միաժամանակ բարելավվել է SMS հաղորդագրության ձևաչափը, որի շնորհիվ քարտով կատարվող գործարքից անմիջապես հետո  քարտապանը կարող է  տեղեկատվությունը ստանալ քարտի մնացորդի մասին:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%:

Բանկն ունի մոտ  600 աշխատակից,  բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև