ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և դեբիտորական պարտքերի ծավալը կազմել է 79,7 մլրդ դրամ

04.11.2010 17:50
ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և դեբիտորական պարտքերի ծավալը կազմել է 79,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և դեբիտորական պարտքերի ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 79,7 միլիարդ դրամ՝ երրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 0,3 տոկոսով: Այս մասին հաղորդվում է 2010 թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ-ի ամփոփագրում:

Վարկային կազմակերպությունների ընդհանուր պորտֆելում ստանդարտ վարկերն ու դեբիտորական պարտքերը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 76,5 միլիարդ դրամ (պարտքի ծավալի 95,9 տոկոսը)՝ եռամսյակի սկզբի 76,6 միլիարդ դրամի դիմաց (96,3 տոկոս), հսկվող վարկերը ՝ 2 միլիարդ դրամ՝ 1,8 միլիարդ դրամի համեմատ, ոչ ստանդարտ վարկերը՝ 714,7 միլիոն դրամ՝ 670,1 միլիոն դրամի համեմատ:

ԿԲ-ի տվյալների համաձայն՝ վարկային կազմակերպությունների կասկածելի պարտքերի ծավալը երրորդ եռամսյակի վերջում կազմել է 493,5 միլիոն դրամ՝ եռամսյակի սկզբի 429,2 միլիոն դրամի համեմատ:

2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն և 60 մասնաճյուղ: (1 դոլարը 359,11 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև