ՀՀ բանկերի պարտավորությունները III եռամսյակում 7,3% ավելացել են

05.11.2010 16:27
ՀՀ բանկերի պարտավորությունները III եռամսյակում 7,3% ավելացել են

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը երրորդ եռամսյակի ընթացքում ավելացել է 75,6 միլիարդ դրամով կամ 7,3 տոկոսով և կազմել է 1111,2 միլիարդ դրամ:

2010 թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում հայկական բանկերի գործունեության մասին ՀՀ ԿԲ-ի ամփոփագրի համաձայն՝ ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորությունները երրորդ եռամսյակում ավելացել են 14,7 միլիարդ դրամով կամ 5,8 տոկոսով՝ կազմելով շուրջ 269,6 միլիարդ դրամ, իսկ իրավաբանական անձանց ժամկետային պարտավորությունները կրճատվել են 11,4 միլիարդ դրամով կամ 11,5 տոկոսով և կազմել 87,8 միլիարդ դրամ:

Հայաստանի կառավարության նկատմամբ պարտավորությունները կրճատվել են 3 միլիարդ դրամով կամ 3,4 տոկոսով՝ հասնելով 86,7 միլիարդ դրամի: Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները երրորդ եռամսյակի ընթացքում ավելացել են 51,4 միլիարդ դրամով կամ 17,2 տոկոսով՝ կազմելով 350 միլիարդ դրամ: Այս գումարից 7,6 միլիարդ դրամն այլ բանկերի թղթակցային հաշիվներն են, որոնցով հաշվետու ժամանակահատվածում միջոցների մնացորդները կրճատվել են 22,3 տոկոսով (2,2 միլիարդ դրամ):

ՀՀ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ բանկերի ցպահանջ պարտավորությունները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 260,9 միլիարդ դրամ՝ հաշվետու եռամսյակի ընթացքում ավելանալով 7,8 տոկոսով: Հայկական բանկերի այլ պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ավելացել են 9.5 տոկոսով՝ հասնելով մինչև 44,8 միլիարդ դրամի: Վճարվելիք տոկոսների չափը կազմել է 11,2 միլիարդ դրամ՝ եռամսյակի սկզբի համեմատ ավելանալով 11,4 տոկոսով:

Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ գործում է 21 բանկ և 400 մասնաճյուղ: (1 դոլարը 359,9 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև