ՀՀ ԿԲ-ն կկարողանա պահել 2010թ. համար նախատեսված գնաճի միջակայքը. ՎԶԵԲ

08.11.2010 17:56
ՀՀ ԿԲ-ն կկարողանա պահել 2010թ. համար նախատեսված գնաճի միջակայքը. ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը կկարողանա   պահել 2010 թվականի համար նախատեսված գնաճի միջակայքը 4% (±1,5%) սահմաններում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog)։

Ինչ վերաբերում է ՀՆԱ աճի կանխատեսմանը, ապա, ինչպես նշեց Ռազլոգը, ՎԶԵԲ-ի պաշտոնական կանխատեսումը 2010 թվականին Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ մնում է 8 տոկոս, թեև այդ տվյալները պետք է ճշտվեն։

«Մենք կվերանայենք դիրքերը, 2011 տարեսկզբին կվերլուծենք արդյունքները և կկազմենք 2011 թվականի մեր կանխատեսումը»,- ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը։

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ աճը 2010 թվականին նախատեսված է 1,2 տոկոսի, իսկ գնաճը՝ 4% (±1,5%) մակարդակում:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապի գնահատականներով՝ Հայաստանի տնտեսական աճը 2010 թվականի արդյունքներով կկազմի 4-5 տոկոս։ Միաժամանակ, Հայաստանի ԿԲ դրամավարկային ծրագրով ՀՆԱ աճը 2010 թվականին կկազմի 2,4-2,7 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև