ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները սեպտեմբերի վերջին 4,5 միլիարդ դրամ են կազմել

09.11.2010 13:18
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները սեպտեմբերի վերջին 4,5 միլիարդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները սեպտեմբերի վերջին կազմել են 4,5 միլիարդ դրամ՝ օգոստոսի ցուցանիշի համեմատ աճելով 8,2 տոկոսով: Նման տեղեկատվություն է հրապարակված ՀՀ ԿԲ-ի 2010 թ.-ի ամենամսյա տեղեկագրում, որը հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հարկ է նշել, որ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,5 տոկոս: Ժամկետային վարկային ներդրումներն սեպտեմբերի վերջին, օգոստոսի ցուցանիշի համեմատ, ավելացել են 2,8 տոկոսով՝ հասնելով 814,4  միլիարդ դրամի կամ կազմելով բոլոր վարկային ներդրումների 94,9 տոկոսը: Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում հասել են 38,3 միլիարդ  դրամի՝ օգոստոսի ցուցանիշի համեմատ ավելանալով 14,6 տոկոսով և կազմելով բանկային համակարգի վարկային ներդրումների 4,5 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 858,4 միլիարդ դրամ՝ օգոստոսի վերջի շուրջ 833,2 միլիարդ դրամի դիմաց՝ ավելանալով 3 տոկոսով: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 24,5 տոկոսը, երկարաժամկետ ներդրումներին՝ 75,5 տոկոսը: (1 դոլարը 362, 99 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև