ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները III եռամսյակում նվազել են 3,9%

09.11.2010 20:57
ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները III եռամսյակում նվազել են 3,9%

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների պարտավորությունների ընդհանուր ծավալը երրորդ եռամսյակում նվազել է 3,9 տոկոսով և կազմել շուրջ 53,8 միլիարդ դրամ: 2010 թ.-ի երրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ կենտրոնական բանկի ամփոփագրի համաձայն՝ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունները կազմել են 29,2 միլիարդ դրամ՝ եռամսյակի ընթացքում կրճատվելով 7,8 տոկոսով:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆիզիկական անձանց հանդեպ ժամկետային պարտավորություններն ավելացել են 6,3 տոկոսով և կազմել 3,2 միլիարդ դրամ: Միաժամանակ իրավաբանական անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության հանդեպ ժամկետային պարտավորությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 0,3 տոկոսով և կազմել 18,8  միլիարդ դրամ: Ցպահանջ պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 213,8 միլիոն դրամ՝ եռամսյակի սկզբի 219,6 միլիոն դրամի համեմատ:

Վարկային կազմակերպությունների այլ պարտավորությունները երրորդ եռամսյակում ավելացել են 6 տոկոսով և կազմել 1,5 միլիարդ դրամ: Միաժամանակ վճարվելիք տոկոսները կազմել են 788,9 միլիոն դրամ՝ կրճատվելով 6,1 տոկոսով:

2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 32  վարկային կազմակերպություն և 60 մասնաճյուղ (1 դոլարը – 362,99 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև