Ղարաբաղի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 90 մլրդ դրամ

12.11.2010 15:36
Ղարաբաղի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 90 մլրդ դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին փաստացի գներով  կազմել է 90 մլրդ դրամ (կամ 238,9 դոլար),  հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությանը:

Ըստ վիճակագրական տեղեկատվության՝ արտահանումը հասել է 19,8 մլրդ դրամի (կամ $52,5 մլն), ներկրումը՝ 70,2 մլրդ դրամի (կամ $186,5 մլն): Առևտրային բալանսի բացասական սալդոն կազմել է 50,4 մլրդ դրամ (կամ $134 մլն):

Ղարաբաղի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 15,4 տոկոսով, ընդ որում արտահանման աճը կազմել է 36,3%, ներկրմանը՝ 10,6%:—0–


Բանալի բառեր: ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև