ՎՏԲ Հայաստան Բանկը 300 հազարական դրամ է տրամադրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բաժանորդներին

12.11.2010 19:30
ՎՏԲ Հայաստան Բանկը 300 հազարական դրամ է տրամադրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ Հայաստան Բանկը 300 հազարական դրամ է տրամադրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բաժանորդների շրջանում հերթական մրցանակաբաշխության հաղթողներին, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից։

2008թ.-ից սկսած՝ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև աննախադեպ ակցիա է անցկացնում ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:

2010թ. հոկտեմբերի 11-ին Հայկական երկրորդ հեռուստաալիքի ուղիղ եթերում անցկացված խոշոր դրամական մրցանակների հերթական վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվեցին 6 քաղաքացի` Հակոբ Գևորգյան (ք. Վայք), Սոֆիկ Թումանյան (գ. Օշական), Ազատ Ստեփանյան (ք. Գավառ), Գրիգոր Ավագյան (ք. Էջմիածին), Գայանե Սահակյան (ք. Սպիտակ) և Անահիտ Մնացականյան (ք. Բյուրեղավան):

Ակցիան անցկացվում է չորս ամիսը մեկ անգամ, և յուրաքանչյուր խաղարկության ընթացքում որոշվում են 4 մրցանակակիրներ (յուրաքանչյուր շրջանից մեկական բաժանորդ, բացառությամբ ք.Երևանը): Սակայն ինչպես և երկրորդ, այնպես էլ երրորդ հեռուստավիճակահանության ժամանակ SAUR ֆրանսիական ընկերությունը իր կողմից ընտրեց ևս երկու հաղթողների: Վիճակահանության 6 մրցանակակիրներից յուրաքանչյուրը ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ստանում են 300 հազարական դրամ և VISA վճարային քարտ:

Պարգևատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխամասի խորհրդակցությունների դահլիճում: ՎՏԲ-Հայաստան բանկի, Հայջրմուղկոյուղու ղեկավարների և ԶԼՄ-ների մասնակցությամբ անցկացվող միջոցառման ընթացքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին մրցանակակիրներին և նշեցին, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների բարեխղճորեն կատարումը նպաստել է Հայաստանի մարզերում ջրի համար գանձվող վճարների հավաքագրման նշանակալի աճին:

Խաչատրյանի խոսքերով, բանկի համար մեծ պատիվ է նման ակցիայի մասնակից լինել, առավել ևս, որ Հայաստանում ՎՏԲ բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը նպաստում է երկրում կոմունալ վճարումների հավաքագրման գործընթացի որակի բարձրացմանը։

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՎՏԲ-Հայաստան բանկին և նրա ղեկավարին՝ կոչ անելով երկրի ողջ բնակչությանը ջրի օգտագործման դիմաց վճարումները կատարել ժամանակին և բանկերի միջոցով, «քանզի դա առավել հարմար է, արագ և հուսալի»։

2004 թվականից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչը ֆրանսիական «Սաուր» ընկերությունն է։ Ընկերության սպասարկման գոտում ընդգրկված է հանրապետության 270 բաժանորդ, 268 գյուղ և 37 քաղաք։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ, որոնցից 59-ը վերանորոգված են:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև