ՀՀ վարկային կազմակերպությունները 3-րդ եռամսյակում 76,3 մլրդ դրամի վարկեր են տրամադրել

15.11.2010 14:24
ՀՀ վարկային կազմակերպությունները 3-րդ եռամսյակում 76,3 մլրդ դրամի վարկեր են տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը, այդ թվում նաև ավանդները, ֆակտորինգն ու լիզինգը, երրորդ եռամսյակի վերջում կազմել են 76,3 միլիարդ դրամ՝ երեք ամսվա ընթացքում ավելանալով 0,2 տոկոսով:Այս մասին տեղեկացվում է 2010 թ.-ի երրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ-ի ամփոփագրում:

ԿԲ-ի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում վարկավորման ամենամեծ աճ է գրանցվել առևտրի ոլորտում՝ 10,3 տոկոսով՝ մինչև 11,5 միլիարդ դրամ: Աճ է գրանցվել նաև արդյունաբերության վարկավորման ոլորտում՝ 5,5 տոկոսով՝ մինչև 4,6 միլիարդ դրամ: Միաժամանակ հիփոթեքային վարկավորումն ավելացել է 5,2 տոկոսով՝ հասնելով մինչև 9,1 միլիարդ դրամի, սպառողական վարկերը՝ 3,6 տոկոսով՝ մինչև 4,1 միլիարդ դրամ, ֆինանսական հատվածի վարկավորումը՝ 2,9 տոկոսով՝ հասնելով մինչև 22,5 միլիարդ դրամի և տրանսպորտի և կապի ոլորտը՝ 0,8 տոկոսով՝ մինչև 2,2 միլիարդ դրամ:

Հայաստանի վարկային կազմակերպությունները երրորդ եռամսյակում 23,7 տոկոսով կրճատել են վարկերը շինարարության ոլորտում՝ հասցնելով 4,5 միլիարդ դրամի, գյուղատնտեսության ոլորտում վարկավորումը կրճատվել է 6,4 տոկոսով՝ մինչև 12,1 միլիարդ դրամ, իսկ այլ ճյուղերին տրամադրվող վարկերը կրճատվել են 3,3 տոկոսով՝ հասնելով մինչև 5,7 միլիարդ դրամի:

Վարկային կազմակերպությունների կողմից տեղադրված փոխառված միջոցների կառուցվածքում սեպտեմբերի 30-ն դրությամբ ամենամեծ մասնաբաժինը բաժին է հասել ֆինանսական հատվածին տրամադրվող վարկերին՝ 29,5 տոկոս, գյուղատնտեսության ոլորտին՝ 15,9 տոկոս, առևտրին՝ 15,1 տոկոս, հիփոթեքային վարկերին բաժին է հասել 12 տոկոս, շինարարության ոլորտին՝ 5,9 տոկոս, իսկ արդյունաբերությանը՝ 6 տոկոս:

Սպառողական վարկերին բաժին է հասել Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելի 5,3 տոկոսը: Ամենափոքր մասնաբաժինը բաժին է հասել տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրվող վարկերին՝ 2,9 տոկոս: Միաժամանակ այլ ճյուղերը կազմել են Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելի 7,4 տոկոսը:

2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն և 60 մասնաճյուղ: (1 դոլարը 364.00 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև