«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալը 17 մլրդ դրամի է հասցրել

15.11.2010 19:12
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալը 17 մլրդ դրամի է հասցրել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կողմից 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ավելացել է 16,6 մլրդ դրամով՝ կազմելով ավելի քան 17 մլրդ դրամ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, 2009 թվականի նույն ժամանակահատվածում բանկի կողմից արդյունաբերական հատվածին տրված վարկերի ծավալը կազմում էր 401,4 մլն դրամ:

Մամուլի ծառայությունից նշեցին նաև, որ ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն ապահովել է Հայաստանի բանկային համակարգում վարկային պորտֆելի ամենաբարձր աճը՝ 99,99 տոկոսով՝ հասցնելով այն 42,8 մլրդ դոլարի (բանկի ակտիվների 76 տոկոսը):

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է: 2008թ.-ի սեպտեմբերից «Առէկսիմբանկ-Գազարտբանկի խումբ» ՓԲԸ 100 տոկոսանոց բաժնետերն է Գազպրոմբանկը։

Խոշոր հաճախորդների թվում են՝ «ՀայՌուսգազարդը», «Հայաստանի էլեկտրացանցերը», «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, 102-րդ ռուսական ռազմաբազան:

2009 թվականին Բանկը բացել է «Էրեբունի» մասնաճյուղը ծառայությունների տրամադրման բարձր հարմարավետություն նախընտրող հաճախորդների համար:

2010 թվականին նրանց համար ներդրվել է «Գերակայություն» ծառայությունների հատուկ փաթեթը, որն ընդգրկում է հաշվի անհատական մենեջերի ծառայություններ, տարեկան սպասարկմամբ VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտի տրամադրում IAPA և Countdown միջազգային համակարգերի դիսկոնտային ծրագրերի փաթեթով, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, տարադրամի փոխանակման հնարավորություն հատուկ փոխարժեքով, ինտերնետ-բանկինգի և տարեկան սպասարկմամբ «Տելեքարդ» բանկային օպերացիաների մասով SMS-ծանուցումների ծառայություններ, ինչպես նաև դեպոզիտային ավանդների  հատուկ պայմաններ ստանալու հնարավորություն: -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25