ՀՀ վարկային կազմակերպությունների զուտ շահույթն ինն ամիսների ընթացքում կազմել է 3,4 մլրդ դրամ

16.11.2010 15:18
ՀՀ վարկային կազմակերպությունների զուտ շահույթն ինն ամիսների ընթացքում կազմել է 3,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2010 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում կազմել է 3,4 մլրդ դրամ՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 296,6 մլն դրամով կամ 8,7 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն, զուտ շահույթի մեծությամբ առաջատար է դարձել «Արեգակ» կազմակերպությունը: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին կազմակերպության զուտ շահույթը հասել է շուրջ 996,7 մլն դրամի՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 54,4 տոկոսով: Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթի համախառն ծավալում տվյալ կազմակերպությանը բաժին է ընկնում դրանց մեծության 29,6 տոկոսը:

Վարկային կազմակերպությունների զուտ շահույթի առաջատարների հնգյակում են նաև Նորվիկը՝ 820,6 մլն դրամով (Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն մաքուր հասույթի 24,4 տոկոսը), ԱԳԲԱ Լիզինգը՝ շուրջ 237,7 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 7,1 տոկոս), «Ֆինկա»-ն՝ 233,7 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 7%) և ԲԼԵՍՍ-ը՝ 223,3 մլն դրամով (տեսակարար կշիռը 6,6 %):

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն՝ 62 մասնաճյուղերով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև