Առէկսիմբանկն ավարտել է կրթաթոշակների տրամադրման հայտերի ընդունումը

17.11.2010 19:02
Առէկսիմբանկն ավարտել է կրթաթոշակների տրամադրման հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ավարտվել է բուհերում սովորող ուսանողների՝ միանվագ կրթաթոշակների տրամադրման հայտերի ընդունումը։

Ուսանողական ակցիան անցկացվում է բանկի կողմից՝  «Երկրի մասշտաբով, ի շահ յուրաքանչյուր ուսանողի» կարգախոսով, ակցիան նպատակ ունի խթանելու երիտասարդ մասնագետների կայացմանը, ակադեմիական բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին աջակցելու կիսամյակային ուսման վարձի մասնակի կամ ամբողջական վճարմանը:

«Հայտերի ընդունումն անցկացվել է հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 15-ը։ Ակցիայի առաջին փուլն ավարտված է»,-  բանկի մամուլի ծառայությունից «ԱՌԿԱ» գործակալությանը մեջբերեցին Հաճախորդային բազայի և մարքեթինգի զարգացման ծառայության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքերը։

Ըստ նրա, այդ ժամանակահատվածում երկրի տարբեր, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորող ուսանողների կողմից ավելի քան 500 էլեկտրոնային հայտ է ներկայացվել բանկ։

Այժմ, ինչպես նշեց Հակոբյանը, բանկի աշխատակիցների կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը՝ միավորների հաշվառման համակարգի հիման վրա հայցվորդներից 20 կրթաթոշակառու կընտրի։

Շահառուների ցուցակը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում դեկտեմբերի 15-ին, ինչից հետո վերջինները կհրավիրվեն կրթաթոշակների հանձման պաշտոնական արարողությանը։

Այդ ակցիայի համար նախատեսված միջոցների ընդհանուր ֆոնդը շուրջ 2 մլն դրամ է կազմում, կրթաթոշակների չափը կտատանվի 40 հազարից մինչև 400 հազար դրամի սահմաններում։ Ակցիայով նաև գրան պրի է նախատեսվում՝ 400 հազար դրամի չափով միանվագ կրթաթոշակ, որին մեկ ուսանող կարժանանա։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է: 2008թ.-ի սեպտեմբերից «Առէկսիմբանկ-Գազարտբանկի խումբ» ՓԲԸ 100 տոկոսանոց բաժնետերն է Գազպրոմբանկը։

Խոշոր հաճախորդների թվում են՝ «ՀայՌուսգազարդը», «Հայաստանի էլեկտրացանցերը», «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, 102-րդ ռուսական ռազմաբազան:

2009 թվականին Բանկը բացել է «Էրեբունի» մասնաճյուղը ծառայությունների տրամադրման բարձր հարմարավետություն նախընտրող հաճախորդների համար:

2010 թվականին նրանց համար ներդրվել է «Գերակայություն» ծառայությունների հատուկ փաթեթը, որն ընդգրկում է հաշվի անհատական մենեջերի ծառայություններ, տարեկան սպասարկմամբ VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտի տրամադրում IAPA և Countdown միջազգային համակարգերի դիսկոնտային ծրագրերի փաթեթով, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, տարադրամի փոխանակման հնարավորություն հատուկ փոխարժեքով, ինտերնետ-բանկինգի և տարեկան սպասարկմամբ «Տելեքարդ» բանկային օպերացիաների մասով SMS-ծանուցումների ծառայություններ, ինչպես նաև դեպոզիտային ավանդների  հատուկ պայմաններ ստանալու հնարավորություն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև