Երևանի մայրաքաղաքային տեսքի պահպանման բնագավառում լավագույններից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը

18.11.2010 14:08
Երևանի մայրաքաղաքային տեսքի պահպանման բնագավառում լավագույններից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի մայրաքաղաքային տեսքի պահպանման բնագավառում լավագույններից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշմամբ` քաղաքային շենքերի և կառույցների քաղաքակիրթ պահպանման, մասնավորապես, դրանց ճարտարապետական տեսքի խնամքի, ընդհանուր օգտագործման տարածքների կանաչապատման և բարեկարգման բնագավառում, Երևան քաղաքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ին ընդունված «Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» թիվ.48-Ն որոշման պահանջները պատշաճ կերպով կատարելու համար, լավագույն տնտեսվարող սուբյեկտներից է ճանաչվել «ՎՏԲ- Հայաստան Բանկ» ՓԲԸ-մ:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գ. Գյանջումյանի անունից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովին հասցեագրված 28.10.2010թ. թիվ 23/03-1795 նամակում, մասնավորապես ասվում է. «Ձեր կազմակերպության կողմից օգտագործվող տարածքը պատշաճ բարեկարգելու և կանաչապատելու համար այն համարվել է լավագույն տնտեսվարող սուբյեկտներից մեկը Կենտրոն վարչական շրջանում: Ողջունում ենք Ձեզ և ՎՏԲ-Հայաստան Բանկի կոլեկտիվի բոլոր անդամներին մեր քաղաքի գեղեցկացմանն ու բարեկարգմանը միտված համընդհանուր գործին շահագրգիռ մասնակցություն ցուցաբերելու համար և մաղթում, որպեսզի այդ ձեռնարկումները միշտ կրեն շարունակական բնույթ ու դառնան ուսանելի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ, որոնցից 59-ը վերանորոգված են:–0-

Երևանի մայրաքաղաքային տեսքի պահպանման բնագավառում լավագույններից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև