ՀՀ ապահովագրական ընկերությունների պարտավորությունները III եռամսյակում աճել են 25,46%

22.11.2010 13:10
ՀՀ ապահովագրական ընկերությունների պարտավորությունները III եռամսյակում աճել են 25,46%

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 7,8 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 1,6 մլրդ դրամով կամ 25,46 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ ըստ համախառն պարտավորությունների մեծության առաջատարն է ««Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության տվյալ ցուցանիշը հասել է 3,2 մլրդ դրամի՝ երրորդ եռամսյակի ընթացքում աճելով 108,44 տոկոսով կամ 1,7 մլրդ դրամով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում տվյալ ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության 41,44 տոկոսը։

Ըստ համախառն պարտավորությունների ծավալների՝ առաջատարների հնգյակում են նաև «Ինգո Արմենիան»՝ 1,6 մլրդ դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 21,17 տոկոս), «Այ Էս ՋԻ»-ն՝ 796,1 մլն դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 10,23 տոկոս), «Կասկադ Ինշուրանսը»՝ 582,2 մլն դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 7,48 տոկոս), «Նաիրի Ինշուրանսը»՝ 570,4 մլն դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 7,33 տոկոս)։

Ապահովագրական ընկերությունների բոլոր պարտավորությունների մոտ 87,65 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար ճանաչված հինգ ընկերություններում։

ՍԵպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 10 ապահովագրական ընկերություն՝ 9 մասնաճյուղով ($1 – 361,05 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև