ԿԲ-ն 1 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

22.11.2010 14:20
ԿԲ-ն 1 մլրդ դրամի պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երկուշաբթի 1 միլիարդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT13212111 թղարկման 13-շաբաթյա պարտատոմսեր:

Մամլո հաղորդագրության համաձայն՝  ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 592,2 միլիոն դրամ, որոնցից  3 492 260 հազար  դրամը՝ գործակալների կողմից ներկայացված մրցակցային առաջարկություններով։ Ոչ մրցակցային հայտերի ծավալը 100 մլն դրամ է կազմել։

Աճուրդին մասնակցել է 8 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7,6066 տոկոս՝ 8,4934 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 361,05 դրամ է) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև