ԿԲ-ն աշխատում է ֆինանսական վերահսկողության նպատակասլացության մակարդակի բարձրացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը բոլոր անհրաժեշտ ջանքերը կիրառում է ֆինանսական վերահսողության նպատակասլացության մակարդակի բարձրացման ուղղությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Մինչև 200-2008թթ.-ի ճգնաժամը, և հատկապես հետճգնաժամային ժամանակահատվածում օպերատիվ և արդյունավետ արձագանքման զարգացման վերաբերյալ աշխատանքներ են տարվում ճգնաժամի հնարավոր կրկնվելու դեպքում  ֆինանսական վերահսկողության նպատակասլացության մակարդակի բարձրացման առումով»,- ասաց ԿԲ ղեկավարը։

Ըստ Ջավադյանի՝ սթրես-թեստերի օգնությամբ պարբերաբար գնահատվում է ֆինանսական համակարգի և առանձին ֆինանսական ընկերությունների կայունությունը, որոշակի սթրեսային իրավիճակներում դիմակայելու կարողությունն ու դրանց ճկունությունը։ Ըստ ԿԲ նախագահի՝ նաև որոշակի իրավիճակներում օպերատիվ արձագանքման ծրագրեր են մշակվել՝ իրադարձությունների զարգացման որոշակի սցենարներով, ժամանակին միջոցառումներ նախաձեռնելու համար ծրագրեր, որոնք ուղղված են վճարունակության հետ կապված խնդիրների լուծմանը։

«Ֆինանսական վերահսկողության տեսանկյունից հատուկ ուշադրություն է հատկացվում ընթացիկ դիտարկմանը և ֆինանսական կազմակերպությունների ռիսկերի մանրամասն վերլուծությանը»,- նշում է ՀՀ ԿԲ ղեկավարը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img