ՎՏԲ Բանկ Հայաստանի գլխավոր տնօրենը 2011թ. կանխատեսում է ազգային արժույթի «միջին կայուն» վարքագիծ

23.11.2010 16:49
ՎՏԲ Բանկ Հայաստանի գլխավոր տնօրենը 2011թ. կանխատեսում է ազգային արժույթի «միջին կայուն» վարքագիծ

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ Բանկ Հայաստանի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյանիկովը 2011թ.-ին կանխատեսում է ազգային արժույթի «միջին կայուն» վարքագիծ:

Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ բոլոր գործողությունները, որոնք այսօր իրականացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, «միանգամայն հասկանալի, թափանցիկ են և ամենից առաջ ազգային արտարժույթի ամրապնդմանն են ուղղված»:

«Այս տարի Կենտրոնական բանկը բացարձակապես ճիշտ քաղաքականություն է վարել՝ կապված դրամի ամրապնդման, բանկային հատվածի աջակցության հետ»,- ասաց նա:

Միաժամանակ Օվսյանիկովն ավելացրեց, որ այդ քաղաքականությունը շարունակվում է, ինչպես նաև կարծիք հայտնեց, որ ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում, չնայած անցյալ տարվա լուրջ արժեզրկմանը, դրամն «ամեն դեպքում ավելի չթուլացավ և մնաց այն միջակայքում, որտեղ գտնվում է վերջին ամիսներին»:

2009թ.-ի մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը վերադարձավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը: ԿԲ մասնագետների գնահատականի համաձայն՝ 2009թ.-ին դրամի միջին կշռված փոխարժեքը տատանվել է 360-380 դրամի միջև՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ հայկական դրամի փոխարժեքը՝ ընթացիկ տարվա ամռանից սկսած մինչև վերջին ժամանակներս, պահպանվել է 357,98-ից մինչև 377,97 դրամի միջակայքում՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև