ՀՀ բանկային համակարգի մեկ աշխատակցի հաշվով շահույթը հունվար-սեպտեմբերին կազմել է միջինը 2725 հազար դրամ

24.11.2010 19:03
ՀՀ բանկային համակարգի մեկ աշխատակցի հաշվով շահույթը հունվար-սեպտեմբերին կազմել է միջինը 2725 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատակցի հաշվով շահույթի ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է միջինը 2 725 հազար դրամ (շուրջ 7,2 հազար դոլար 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերի միջին շուկայական փոխարժեքով): Նման տվյալներ են ստացվել առևտրային բանկերի 2010թ.-ի երեք եռամսյակի գործունեության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների վերլուծության հիման վրա:

Փաստորեն, հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի մեկ աշխատակցին ամսական բաժին է հասել 302,8 հազար դրամ (շուրջ 801,1 դոլար): Միաժամանակ մեկ աշխատակցին բաժին հասած ակտիվները 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են միջինը 164 546 հազար դրամ կամ 435,3 հազար դոլար:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործող 21 առևտրային բանկերում աշխատել է 8826 մարդ, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքում ստացված շահույթը կազմել է 24051,3 միլիոն դրամ (63,6 միլիոն դոլար):

Հունվար-սեպտեմբերի գործունեության արդյունքում մեկ աշխատակցին բաժին հասնող ամենամեծ շահույթը գրանցվել է Մելլաթ բանկում՝ 14893 հազար դրամ (39,4 hազար դոլար): Փաստորեն, բանկի մեկ աշխատակիցն ապահովել է 1654,8 հազար դրամ ամսական շահույթ (4,4 հազար դոլար): Միաժամանակ ակտիվները, որոնք ղեկավարել է Մելլաթ բանկի մեկ աշխատակիցը, սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են միջինը 718,9 միլիոն դրամ, (1901,9 հազար դոլար), ինչը մեծությամբ Հայաստանի բանկերի շրջանում առաջին ցուցանիշն է:

HSBC բանկ Հայաստան հունվար-սեպտեմբերի գործունեության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով: Հունվար-սեպտեմբերին HSBC բանկ Հայաստանի մեկ աշխատակիցը միջինն ապահովել է 8256 հազար դրամի շահույթ, ինչը հավասար է մոտավորապես 21,8 հազար դոլարի, այսինքն՝ ամսական 917,3 հազար դրամ (2,4 հազար դոլար):

Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով (մեկ աշխատակցին բաժին հասած շահույթ) երրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 6493 հազար դրամ (17,2 հազար դոլար) կամ ամսական 721,4 հազար դրամ (շուրջ 1,9 հազար դոլար):

Աշխատակազմը ղեկավարելու արդյունավետության ցուցանիշով առաջատարների խմբում են նաև Արմսվիսբանկը  (6095 հազար դրամ կամ  շուրջ 16,1 հազար դոլար), Զարգացման հայկական բանկը (5899  հազար դրամ կամ 15,6 հազար դոլար): Բոլոր նշված բանկերի մոտ մեկ աշխատողին բաժին հասած շահույթը 2010 թ.-ի ինը ամսվա գործունեության արդյունքում գերազանցել է 5,5 միլիոն դրամը:

Գնահատելով նախորդ տարվա ընթացքում բանկերի գործունեությունը՝ կարելի է նկատել, որ մեկ բանկի մոտ մեկ աշխատակցին բաժին հասած շահույթը հունվար-սեպտեմբերին գերազանցում է 14,5 միլիոն դրամը, չորս բանկերի մոտ գերազանցում է 5,5 միլիոն դրամը, 12 բանկի մոտ՝ 1 միլիոն դրամը, երկու բանկերի մոտ՝ 1 միլիոն դոլարից պակաս, ընդ որում երկու բանկի մոտ վնասներ են գրանցվել: (1 դոլարը 362,09 դրամ է):-0-

Աղյուսակ. 2010 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքում Հայաստանի բանկերում անձնակազմի ղեկավարման արդյունավետությունը*

Տեղ

Բանկ

Բանկի աշխատակիցների թիվը (մարդ)

Մեկ աշխատակցի հաշվով շահույթ (հազար դրամ)

Մեկ աշխատակցին բաժին հասած ակտիվները (հազար դրամ)

Մեկ աշխատակցին բաժին հասած գործառնական եկամուտը, (հազար դրամ)

1

Մելլաթ Բանկ

39

14,893

718,863

27,270

2

HSBC Հայաստան բանկ

364

8,256

351,111

24,972

3

Ամերիաբանկ**

320

6,493

476,501

17,761

4

Արմսվիսբանկ

81

6,095

403,558

16,675

5

Զարգացման հայկական բանկ

111

5,899

196,420

13,127

6

Պրոմեթեյ բանկ

131

4,879

196,116

11,195

7

Ինեկոբանկ

425

3,681

123,239

8,919

8

այբիզնեսբանկ

501

3,420

234,625

10,346

9

ՎՏԲ-Հայաստան բանկ

958

3,330

113,043

8,238

10

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

915

3,230

188,781

11,577

11

Արցախբանկ

458

2,911

119,068

8,117

12

Արարատբանկ

346

2,835

121,964

7,245

13

Կոնվերսբանկ

564

2,659

140,891

7,816

14

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ

359

1,804

156,915

8,033

15

Արդշինինվեստբանկ

1,068

1,406

107,653

6,098

16

Յունիբանկ

609

1,384

177,371

8,850

17

Անելիք Բանկ

444

1,032

118,659

8,155

18

ԲՏԱ Բանկ

135

595

58,705

5,529

19

Բիբլոս Բանկ

78

537

283,259

13,806

20

Հայէկոնոմբանկ

659

-138

81,515

5,054

21

ՊրոԿրեդիտ բանկ

261

-456

80,025

5,876

Բոլորի բանկերի արդյունքները

8,826

2,725

164,546

9,438

* «ԱՌԿԱ» գործակալություն՝ բանկերի՝ 2010 թ.-ի երրորդ եռամսյակի գործունեության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև