Արժութային թրեյդինգը զարգացման լավ հեռանկարներ ունի Հայաստանում. փորձագետ

25.11.2010 16:53
Արժութային թրեյդինգը զարգացման լավ հեռանկարներ ունի Հայաստանում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի աժութային թրեյդինգի շուկան զարգացման լավ հեռանկարներ ունի, կարծում է FOREX CLUB ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը։

«Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր գործունեությունը Հայաստանում։ Կարծում եմ, որ թրեյդինգի շուկան Հայաստանում զարգացման լավ հեռանկարներ ունի, և հաջորդ տարի զարգացման միտումները կաճեն»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Վերդյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Ըստ նրա՝ FOREX CLUB-ի 10 տարվա գործունեության ընթացքում Հայաստանում ընկերության սեմինարներին է այցելել ավելի քան 10 հազար մարդ, իսկ արժութային թրեյդինգով զբաղվում է շուրջ հազար մարդ։ Ինչպես նշեց նա, Հայաստանի արժութային թրեյդերները FOREX CLUB համակարգում առավել հաջողվածներից են։

Վերլուծաբանը հայտնեց, որ Հայաստանում արժութային թրեյդինգի զարգացման հիմնական ռիսկերից է հոգեբանական գործոնը, փողերը կորցնելու վախը։ Վերդյանն ավելացրեց, որ FOREX CLUB-ը փորձում է աջակցել արժութային շուկայում աշխատել ցանկացողներին և նրանց որոշ հմտություններ է սովորեցնում։ Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ արժութային թրեյդերի աշխատանքը բարձր կարգապահություն է պահանջում։

Վերդյանը տեղեկացրեց, որ ֆինանսական ճգնաժամն ազդել է շուկայի վրա, սակայն այդ ազդեցությունն արտահակտվել է զարգացման տեմպերի աճով, իսկ հայկական դրամի 2009 թվականի մարտյան արժեզրկումը ստիպել է քաղաքացիներին ավելի ուշադիր հետևել արժութային շուկային։

Ընկերության վերլուծաբանը հիշեցրեց, որ մեծ ուշադրություն է հատկացվում նաև արժութային թրեյդերների որակավորման բարձրացմանը, իսկ այս տարի հիմնվել է Վերլուծական կենտրոն, որը զբաղվում է Հայաստանի տնտեսական վիճակի վերլուծությամբ և ապագայի կանխատեսումներ կազմելով։ Վերդյանն ավելացրեց, որ շուտով հայկական հեռուստաալիքներից մեկով կմեկնարկի թրեյդինգին նվիրված հաղորդաշար։

FOREX CLUB-ի վերլուծական բաժնի պետ Անդրեյ Դիրգինը հիշեցրեց, որ Հայաստանում 10 տարի առաջ բացված գրասենյակն ընկերության առաջին գրասենյակներից էր և դինամիկ զարգանում է։

«FOREX CLUB ընկերությունը դինամիկ զարգանում է և ներկայացված է բոլոր մայրցամաքներում, բայց հայկական շուկան գերականերից մեկն է։ Տասը տարվա աշխատանքի ընթացքում հայկական գրասենյակը մյուս մասնաճյուղերի շարքի   խոշոր մարգարիտներից է դարձել»,- նման համեմատություն արեց բաժնի պետը։

Ըստ նրա՝ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը, բորսային առքուվաճառքի վերլուծություն է անցկացվում, ուսումնական նյութեր են հրապարակվում, ուսուցողական սեմինարներ են անցկացվում։ Ինչպես նշեց Դիրգինը, հայերը՝ որպես հաջողակ ֆինանսիստների ազգ, պատրաստ են նոր մեխանիզմների և գործիքների ուսումնասիրությանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև