Հայ մեքենատերերի միայն 10% է ապահովագրված ԱՊՊԱ-ով. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօրվա դրությամբ հայ մեքենատերերի միայն 10 տոկոսն է ձեռք բերել ԱՊՊԱ (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրում) պոլիս, տեղեկացրեց ՀՀ ԿԲ փոխնախագահ, Հանրապետության Ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը:

«Ցավոք, մենք դեռ չենք արձանագրել ԱՊՊԱ պոլիսների ձեռքբերման ցանկալի տեմպեր: Մինչև հիմա Հայաստանի մեքենատերերի միայն տասը տոկոսն է ձեռք բերել ԱՊՊԱ պոլիս, այն դեպքում, երբ ինստիտուտի ներդրմանը շատ քիչ ժամանակ է մնացել», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գաբրիելյանը:

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի ԱՊՊԱ ինստիտուտը: ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի մայիսի 18-ի նիստին ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը:

ՀՀ ԿԲ փոխնախագահը կոչ արեց բոլոր մեքենատերերին ձեռք բերել պարտադիր ապահովագրման պոլիսներ՝ հիշեցնելով, որ օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, և բոլոր պետական մարմինները, այդ թվում նաև Ճանապարհային ոստիկանությունը պատրաստ են դրան:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ԱՊՊԱ պոլիսներ են տրամադրում Հայաստանի ինը ապահովագրական ընկերություններից ութը, որոնք ունեն ապահովագրական գործակալների լայն ցանց: Նրանց կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ եթե ԱՊՊԱ-ի ներդրման ընթացակարգից առաջ երկրում գործում էր միայն 100 ապահովագրական գործակալ, ապա այժմ դրանք 3 հազարից ավելի են:

«Ես կոչ եմ անում բոլոր մեքենատերերին անհապաղ ձեռք բերել ԱՊՊԱ պոլիսներ… Բոլոր ապահովագրական ընկերություններն արդեն հրապարակել են իրենց սակագները, և դրանք մեծ մասամբ չեն տարբերվում», – նշեց նա:

Այժմ Հայաստանում գրանցված է շուրջ 430 հազար ավտոմեքենա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img