Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2010 թ. III եռամսյակում կազմել է 132 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Փոխանցումների միջազգային համակարգերում ընդգրկված բանկերի միջոցով Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը 2010 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 132 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20 միլիարդ դրամով, և տասը անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, Հայաստան կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 242 հազար դրամ՝ 2009 թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ կրճատվելով 11 հազար դրամով:

ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց անունով վճարումները կազմել են 45 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազելով 51 տոկոսով կամ 47 միլիարդ դրամով: Հայաստան կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 2,1 միլիոն դրամ՝ 2009 թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազելով 29 տոկոսով կամ 23 միլիարդ դրամով:

ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաստան կատարված համախառն փոխանցումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 788  միլիարդ դրամ, իսկ քանակը՝ 38505: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 20 միլիոն դրամ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ ավելանալով 22 տոկոսով: (1 դոլարը 360,17 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img