Հայաստանում պլաստիկ քարտերով գործարքները 140 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010թ.-ի III  եռամսյակում պլաստիկ քարտերի բոլոր տեսակներով կատարված գործարքների ծավալը կազմել է 140 միլիարդ դրամ՝ 2 889 923 գործարքի դեպքում: «ԱՌԿԱ» գործակալությանը ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քարտերով կատարվող գործարքների ծավալը, 2009 .-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 33 միլիարդ դրամով կամ 30 տոկոսով, իսկ գործարքների քանակն ավելացել է 29 տոկոսով (647 420-ով):

ԿԲ տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում քարտերով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է շուրջ 10,5 միլիարդ դրամ։ Անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալում ինտերնետի միջոցով իրականացված գործարքների ծավալը կազմել է 2,6 միլիարդ դրամ, այդ թվում նաև էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են 0,5 միլիարդ դրամ, քարտից քարտ կատարվող փոխանցումները` 2,1 միլիարդ դրամ:

Միաժամանակ 2010թ.-ի երրորդ եռամսյակի վերջին ArCa համակարգի տեղական քարտերով կատարվել է 1289229 գործարք` 52 միլիարդ դրամի չափով: 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ քարտերով գործարքների ծավալը աճել է 18 տոկոսով կամ 8 միլիարդ դրամով, իսկ գործարքների քանակն ավելացել է 220884-ով կամ 21 տոկոսով:

VISA միջազգային պլաստիկ քարտերով 2010 թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում կատարվել է 936445  գործարք՝ 55 միլիարդ դրամի չափով: 2009 թ.-ի երրորդ  եռամսյակի համեմատ՝ գործարքների ծավալն ավելացել է 46 տոկոսով կամ 17 միլիարդ դրամով:

MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը 2010 թ.-ի երրորդ եռամսյակում, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 35 տոկոսով կամ 5,5 միլիարդ դրամով:Միաժամանակ  MasterCard-ով իրականացվել է 429103  գործարք՝ 21 միլիարդ դրամի չափով:

Այլ միջազգային պլաստիկ քարտերով կատարվել է  235146 գործարք, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 12 միլիարդ դրամ՝ ավելանալով 1,7 միլիարդ դրամով:

ԿԲ հաշվետվության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ArCa գործող լոկալ քարտերի թիվը, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 1,2 տոկոսով կամ 3617 քարտով՝ կազմելով 299352 քարտ: Միաժամանակ միջազգային համակարգերի քարտերի թիվն ավելացել է 11,6 տոկոսով (39813 քարտով), մասնավորապես, VISA քարտերի թիվն ավելացել է 12 տոկոսով (26721 քարտով)՝ հասնելով 249508-ի: Հատկանշական է, որ MasterCard-ի թիվն ավելացել է 13 տոկոսով (11273  քարտով)՝ հասնելով մինչև 96660-ի, իսկ այլ միջազգային քարտերի թիվը ավելացել  է 5 տոկոսով (1819 քարտով):

2010 թ.-ի երրորդ եռամսյակի վերջին պլաստիկ քարտերի տրամադրմամբ և սպասարկմամբ զբաղվել է 20 առևտրային բանկ, որոնք գործում են ՀՀ տարածքում: Ընդ որում, 19 առևտրային բանկեր ArCa ընդհանուր վճարային համակարգում են: (1 դոլարը 360,17 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img