Առէկսիմբանկը մտադիր է չորս նոր մասնաճյուղ բացել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2011 թվականին մտադիր է չորս նոր մասնաճյուղ բացել Երևանում և Հայաստանի մարզերում, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում իր մասնաճյուղային ցանցի զարգացմանը՝ ակտիվ ընդլայնելով իր ներկայացվածության աշխարհագրությունը Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշում են, որ նոր մասնաճյուղերի բացումը պայմանավորված է հաճախորդների, այդ թվում՝ խոշոր կորպորատիվ սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև հենց բանկի աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Այսօր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ունի 15 մասնաճյուղ, որոնցից միայն վեցը՝ Երևանում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է: 2008թ.-ի սեպտեմբերից «Առէկսիմբանկ-Գազարտբանկի խումբ» ՓԲԸ 100 տոկոսանոց բաժնետերն է Գազպրոմբանկը։

Խոշոր հաճախորդների թվում են՝ «ՀայՌուսգազարդը», «Հայաստանի էլեկտրացանցերը», «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, 102-րդ ռուսական ռազմաբազան:

2009 թվականին Բանկը բացել է «Էրեբունի» մասնաճյուղը ծառայությունների տրամադրման բարձր հարմարավետություն նախընտրող հաճախորդների համար:

2010 թվականին նրանց համար ներդրվել է «Գերակայություն» ծառայությունների հատուկ փաթեթը, որն ընդգրկում է հաշվի անհատական մենեջերի ծառայություններ, տարեկան սպասարկմամբ VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտի տրամադրում IAPA և Countdown միջազգային համակարգերի դիսկոնտային ծրագրերի փաթեթով, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, տարադրամի փոխանակման հնարավորություն հատուկ փոխարժեքով, ինտերնետ-բանկինգի և տարեկան սպասարկմամբ «Տելեքարդ» բանկային օպերացիաների մասով SMS-ծանուցումների ծառայություններ, ինչպես նաև դեպոզիտային ավանդների  հատուկ պայմաններ ստանալու հնարավորություն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img