Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումները 2010թ. արդյունքներով շուրջ $85 մլն կկազմեն՝ 26 նախագծերով

01.12.2010 11:38
Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումները 2010թ. արդյունքներով շուրջ $85 մլն կկազմեն՝ 26 նախագծերով

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ի արդյունքներով՝ Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումների ծավալը շուրջ 85 մլն դոլար կկազմի՝ 26 նախագծերով, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը (Valeriu Razlog)։

«Ցավոք, դա քիչ է, քան անցյալ տարի, երբ մենք ավելին արեցինք՝ մոտ 100 մլն դոլարի սահմաններում։ Այս տարի մենք նախագծերի քանակությամբ ռեկորդ ունենք, բայց դրանց ծավալն ավելի քիչ է, քան անցյալ տարի»,- պարզաբանեց նա։

Ըստ Ռազլոգի՝ այժմ հաջորդ տարվա ծրագրավորման աշխատանք է տարվում։

«Կարծում եմ, որ մենք ամեն դեպքում կանենք նույնքան, որքան այս տարի՝ մոտ 85 մլն դոլարի սահմաններում։ Եվ մենք շատ ենք ցանկանում ավելին անել»,- ընդգծեց նա։

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ այսօր աշխատանք է տարվում որոշ միջին և խոշոր նախագծերով, սակայն դրանց իրականացման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։

«Հիմնական շեշտը կարվի ավանդական ապրանքների վրա՝ բանկային և մասնավոր հատված։ Հաջորդ տարի էներգախնայողության գծով ավելի շատ նախագծեր կլինեն»,- ասաց նա։

Ռազլոգը նաև հայտնեց, որ մի շարք ենթակառուցվածքային նախագծեր են մշակվում մունիցիպալ հատվածում՝ «դա ջրային հատվածն է, հնարավոր է աղբի մշակում, նաև հնարավոր է տրանսպորտային հատվածի նախագիծ»։

«Հուսով ենք, որ այդ նախագծերը կլինեն հաջորդ տարի, և դա հետաքրքիր կլինի։ Այժմ մենք քննարկում ենք դա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մասնավոր հատվածի ֆինանսավորումը կիրականացվի ինչպես ՎԶԵԲ-ի ուղիղ ներդրումների, այնպես էլ  համաֆինանսավորման ձևաչափի միջոցով։

ՎԶԵԲ-ը՝ Հայաստանի խոշոր ներդրողներից մեկը, երկրում  ներկայացուցչություն է բացել1994թ.-ին: Այսօրվա դրությամբ Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումների ընդհանուր ծավալը 94 նախագծերով 600 մլն դոլար է կազմում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև