ՎՏԲ-Հայաստան բանկը ավարտել է Վարկային գործերի ձևակերպման կենտրոնացման գործընթացը

01.12.2010 12:41
ՎՏԲ-Հայաստան բանկը ավարտել է Վարկային գործերի ձևակերպման կենտրոնացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը դեկտեմբերի 1-ին բացել է կենտրոնացված վարկային բեք-օֆիս մանրածախ հատվածի հաճախորդների համար, չորեքշաբթի հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Օֆիսը գործում է Էրեբունի մասնաճյուղին կից տարածքում, ք. Երևան, Տիգրան Մեծ պող. 48/41 հասցեում: Սա բիզնեսի բոլոր տեսակների, հատկապես կորպորատիվ և փոքր բիզնեսի, ինչպես նաև մանրածախ հատվածի գծով Բանկի բոլոր վարկային գործարքների ձևակերպման կենտրոնացման վերջին փուլն է:

«Մանրածախ վարկային պրոդուկտների համար կենտրոնացված բեք-օֆիսի բացումը Գլխամասում բոլոր վարկային գործարքների գծով վարկային որոշումների ընդունման գործընթացի կենտրոնացման գործընթացի տրամաբանական ավարտն է», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Բանկային ռիսկերի վերահսկման դեպարտամենտի տնօրեն` Ալեն Ստրատանը:

Նրա խոսքերով՝ բանկը կենտրոնացումը դիտարկում է որպես էական գործիք վարկային գործընթացի արդյունավետության, սպասարկման որակի և գործառնական ռիսկերի վերահսկման բարձրացման համար:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ դա նշանակում է, որ բոլոր վարկային պայմանագրերը, բացի ոսկու գրավադրմամբ վարկերից, կազմվելու են տվյալ ստորաբաժանումում, իսկ Երևան քաղաքում Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան վերընշված հասցեում ստորագրել վարկային պայմանագրերը և տեղում նոտարով վավերացնել:

Բանկը սկսել էր Գլխամասում բոլոր վարկային բեք-օֆիսային ֆունկցիաների կենտրոնացման գործընթացը 2010թ.-ին՝ այդպիսով մասնաճյուղային ցանցին թողնելով առավելապես բանկային պրոդուկտների վաճառքի ֆունկցիաները:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա:

2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում:

Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտում բանկը տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` խոշոր (կորպորատիվ) և միջին բիզնեսի վարկավորում, արտաքին առևտրային գործարքներ, սինդիկացիոն վարկեր, ավանդներ և դրամարկղահաշվարկային ծառայություններ, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձապետական ծառայություններ, որոնք առաջարկվում են միջին և խոշոր ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին: Ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունները ներառում են վարկավորում անհատներին և փոքր բիզնեսին, ավանդներ, դրամային փոխանցումներ, պլաստիկ քարտեր և մի շարք այլ բանկային ծառայություններ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև