«ՎՏԲ-Հայաստան Բանկը» մինչև 35 տարի ժամկետով հիփոթեքային վարկեր է տրամադրում

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ի դեկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացնում է հիփոթեքային վարկավորման ժամկետը՝ մինչև 35 տարի ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, նվազագույն ներդրումը կազմում է 30% ՀՀ դրամով սկզբնական կանխավճարով և 20% ԱՄՆ դոլարով:

Բացի այդ ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է նաև ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկի առավելագույն գումարը` հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի:

ՄԻաժամանակ, 10-ից 35 տարի ժամկետով տրամադրվող հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները կազմում են սկսած 12%-ից ՀՀ դրամով և սկսած 11%-ից  ԱՄՆ դոլարով: Բացի այդ հեշտացվել են նաև հիփոթեքային վարկի տրամադրման հաստատման գործընթացը և պահանջվող փաստաթղթերի ցանկը:

«Այս նոր առաջարկը, նախևառաջ, հասցեագրված է երիտասարդ հաճախորդներին, և հույս ունեմ, որ այն կունենա մեծ պահանջարկ: Անշարժ գույքի ներկայիս գների պայմաններում վարկավորման ժամկետի ավելացումը էապես կթեթևացնի բնակարանի գնումը: Եվ, որպես հետևանք, դա հնարավորություն կտա գնորդներին ձեռք բերել ավելի լավ որակի բնակարաններ, չկորցնելով ժամանակ հավելյալ գումար կուտակելու համար»,- մեջբերեցին Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքերը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին նաև առաջարկում է վարկավորման տարբեր ծրագրեր` վերանորոգման, շինարարության վարկեր, հիփոթեքային վարկ «բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում:

Բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերն է ՎՏԲ բանկը ԲԲԸ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ բրենդի տակ), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա:

2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում:

Իրավաբանական անձանց տրամադրվող ծառայությունների ոլորտում բանկը տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` խոշոր (կորպորատիվ) և միջին բիզնեսի վարկավորում, արտաքին առևտրային գործարքներ, սինդիկացիոն վարկեր, ավանդներ և դրամարկղահաշվարկային ծառայություններ, դեպոզիտար ծառայություններ, ինչպես նաև լիզինգ և գանձապետական ծառայություններ, որոնք առաջարկվում են միջին և խոշոր ձեռնարկություններին և ֆինանսական կազմակերպություններին:

Ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունները ներառում են վարկավորում անհատներին և փոքր բիզնեսին, ավանդներ, դրամային փոխանցումներ, պլաստիկ քարտեր և մի շարք այլ բանկային ծառայություններ:

2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 762 աշխատակից: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img