Հայաստանում ապահովագրական շուկայի ներուժը 200-250 մլն դոլար է. «Ռոսգոսստրախ» ԸԽ նախագահ

02.12.2010 16:03
Հայաստանում ապահովագրական շուկայի ներուժը 200-250 մլն դոլար է. «Ռոսգոսստրախ» ԸԽ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապահովագրական շուկան կարող է 200-250 միլիոն դոլար կազմել, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը:

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ ՀՆԱ-ում ապահովագրության մասնաբաժինը պետք է կազմի 2,5-3 տոկոս:

«Այսպիսին պետք է լինի Արևելյան Եվրոպայի զարգացող երկրի ապահովագրական շուկան», - ասաց նա՝ ավելացնելով, որ Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշը կազմում է ՀՆԱ-ի 15 տոկոսը, սակայն այն հիմնականում վերաբերում է կյանքի ապահովագրությանը:

Հայաստանում 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գործում է տասը ապահովագրական ընկերություն: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական հսկողության համակարգը:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 20,5 միլիարդ դրամ, հայ ապահովագրողների ընդհանուր պարտավորությունները՝ 7,8 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 12,7 միլիարդ դրամ: Միաժամանակ ապահովագրական ընկերությունների մաքուր վնասը հունվար-սեպտեմբերին կազմել է 128,3 միլիոն դրամ: (1 դոլարը 358,73 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև