Հայկական բանկերի կայքերի միջին արժեքը 8 հազար դոլար է կազմում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կայքերի միջին արժեքը 8 հազար դոլար է կազմում, ասվում է Arcaler Scorecard-ի կողմից անցկացված ՀՀ բանկերի վեբ-կայքերի CY-PR.com մեթոդով գնահատման մասին ուսումնասիրությունում, որը ներկայացնում է ընթացիկ տարվա նոյեմբերի տվյալները:

Բանկերի 23 վեբ-կայքերից (այդ թվում նաև Արցախբանկն ու Հայաստանի բանկերի միությունը) չորսն արժեն 8 հազար դոլարից ավել, 16-ը՝ 7 հազար դոլարից ավել, երեքը՝ 2 հազար դոլարից պակաս, որոնցից միայն չորսն ունեն միջինից ավել արժեք (8,758 հազար դոլար):

Ուսումնասիրության մեջ դիտարկված Հայաստանի բանկերի 23 վեբ-կայքերից արժեքի վարկանիշով առաջին եռյակում են հայտնվել «Արդշինինվեստբանկը» (29,425 հազար դոլար), «HSBC-Հայաստան բանկը» (29,353 հազար դոլար), «Կոնվերսբանկը» (9,615 հազար դոլար):

Ըստ ամփոփագրի, վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել նաև «Անելիք բանկի» (8,943 հազար դոլար), «ՎՏԲ-Հայաստան բանկի» (8,943 հազար դոլար), «Ամերիաբանկի» (7,8 հազար դոլարից պակաս), «Ինեկոբանկի» (7,8 հազար դոլարից պակաս), «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ խմբի» (7,755 հազար դոլար), «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» (7,743 հազար դոլար), «Արարատբանկի» (7,623 հազար դոլար) վեբ-կայքերը:

Հայաստանի բանկերի 23 վեբ-կայքերի ընդհանուր արժեքը կազմում է 201,438 հազար դոլար: Համեմատության համար՝ միայն Գազպրոմբանկի (Ռուսաստան) վեբ-կայքի արժեքը կազմում է 168,633 հազար դոլար, Comerica Bank-ինը (ԱՄՆ)՝ 117,093 հազար դոլար:

CY-PR.com մեթոդիկան իրենից ներկայացնում է տարբեր պարամետրերով, այդ թվում նաև մեջբերման թեմատիկ ցուցիչով և PR-ով (PageRank) դոմենների և վեբ-կայքերի համալիր վերլուծության համակարգ, այն թույլ է տալիս գրանցման համար գնահատել դոմենի հասանելիությունը, վերլուծել կոնտենտը, կայքի բեռնավորման արագությունը, սերվերի վայրը, ինդեքսավորված էջերի քանակությունը (Яндекс, Google, Rambler, Bing, Yahoo, AltaVista), կայք տանող վավերական արտաքին հղումները, հայտնի կատալոգներում (Яндекс Каталог և DMOZ) ռեսուրսի առկայությունը, սոցիալական էջերում կայքի մասին հիշատակումները:

Բացի դրանից, CY-PR.com սերվիսի միջոցով կայքի հիմնական վերլուծությունը պարունակում է վեբ-մաստերի և օպտիմիզատորի համար կենսական կարևություն ունեցող տեղեկատվություն որոնման համակարգում գլխավոր բառերի և բառակապակցությունների, մրցակից-ռեսուրսների տվյալների մասին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը թողել է անփոփոխ, քանի որ դեռևս չի արձանագրում գնաճային սպասումների շեղում թիրախային մակարդակից, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 2026թ․–ի առաջին կիսամյակում աճել է 2.82%–ով՝ գերազանցելով 467 մլրդ դրամը

Համախառն կապիտալի շուրջ 58%-ը բաժին է ընկնում կանոնադրական հիմնադրամին, իսկ մոտ 37%-ը՝ կուտակված շահույթին

ՀԲՄ ղեկավարն ակնկալում է Հայաստանի բանկերի կողմից կանխիկ ռուբլու ընդունման հետ կապված իրավիճակի կարգավորում

Ազատյանի խոսքով՝ մայիսին Ռուսաստանի բանկը ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ է տվել ուժեղացնել վերահսկողությունը խոշոր չափի կանխիկ միջոցների ընդունման ժամանակ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն առաջին կիսամյակում գերազանցել են 905 մլրդ դրամ, տարեսկզբին գրանցվել է 5.12% աճ

Ակտիվների կառուցվածքում զգալի մաս (75.32%) զբաղեցնում են հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները, լիզինգային գործառնությունները, որոնց ծավալը 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 681.76 մլրդ դրամ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է աճել, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. Կենտրոնական բանկ

Հայաստանի արժութային շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը 2026 թվականի օգոստոսի 5-ի արդյունքներով օգոստոսի 4-ի համեմատ նվազել է 0,87 կետով և կազմել 366,14 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img