Հայաստան. տնտեսության վարկավորումն աստիճանաբար վերականգնվում է

03.12.2010 19:53
Հայաստան. տնտեսության վարկավորումն աստիճանաբար վերականգնվում է

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը 3,14 տոկոսով աճել է և հասել 883,944 մլրդ դրամի։ Հոկտեմբերին իրավաբանական անձանց վարկերը 467,912 մլրդ դրամ են կազմել, ինչը 2,31 տոկոսով շատ է, քան սեպտեմբերին։ Ֆիզիկական անձանց վարկերի ծավալը հոկտեմբերին 1,2 տոկոսով աճել է և հասել 345,082 մլրդ դրամի։

Տարեսկզբից Հայաստանում վարկային պորտֆելը 17,77 տոկոսով աճել է։ Ապրիլին վարկային պորտֆելի տեմպերի կտրուկ դանդաղումից հետո, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք վարկավորման առաջխաղացման արագացում ենք նկատում։

Ազգային արժույթի իրավական անձանց վարկային ծավալը հոկտեմբերին 0,24 տոկոսով նվազել է և հասել 130,233 մլրդ դրամի։ Միաժամանակ արտարժույթով վարկերի ծավալը 3,33 տոկոսով աճել է և հասել 337,679 մլրդ դրամի։ Իրավական անձանց ազգային արժույթով տրվող վարկերի մասնաբաժինը հոկտեմբերին 27,83 տոկոս է կազմել (հունվարին 33,03 տոկոս է կազմել)։

Ֆիզիկական անձանց ազգային արժույթով տրվող վարկերի ծավալը հոկտեմբերին 0,96 տոկոսով աճել է և հասել մինչև 221,852 մլրդ դրամի։ Արտարժույթով վարկային պորտֆելը նույնպես աճել է 1,64 տոկոսով և հասել 123,230 մլրդ դրամի։ Ֆիզիկական անձանց ազգային արժույթով տրվող վարկերի մասնաբաժինը հոկտեմբերի վերջին 64,29 տոկոս է կազմել, ինչը 0,15 տոկոսով քիչ է, քան սեպտեմբերին (հունվարին՝ 68,75 տոկոս)։

Իրավական անձանց և բնակչությանը արտարժույթով տրվող վարկերի մասնաբաժնի ավելացումը կապված է այն բանի հետ, որ ազգային արժույթով մեկ տարուց ավել ժամկետով տրվող վարկերի միջին կշռված տոկոսադրույքը տարեսկզբից աճել է 0,71 տոկոսով և հասել 17,77 տոկոսի, այն դեպքում, երբ արտարժույթով տրվող վարկերի տոկոսադրույքը 2,68 տոկոսով նվազել է և հասել 12,23 տոկոսի, ինչն էլ առավել գրավիչ է դարձնում արտարժույթով վարկերը։

Իրավաբանական անձանց վարկերի ծավալի աճի տեմպերը շարունակում են կայուն մնալ, այն դեպքում, երբ ֆիզիկական անձանց վարկերի աճի տեմպերն ավելի չափավոր են: Ընդհանուր առմամբ, մենք Հայաստանի վարկավորման շուկայի իրավիճակը դրական ենք գնահատում: Ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի թույլ ընդլայնումը բացատրվում է բնակչության  եկամուտների աճի դանդաղ տեմպերով:

Սպառողական և հիփոթեքային վարկավորման ակտիվացումը կսկսվի 2011 թվականի գարնանը, երբ հայկական տնտեսությունը զարգացման կայուն տեմպերի կհասնի: 2010 թվականի արդյունքներով, Հայաստանում վարկային պորտֆելը, մեր կարծիքով, կմեծանա 24,3 տոկոսով: Հաջորդ տարին, անկասկած, վարկավորման ավելի մեծ տեմպեր կցուցադրի՝ հայկական տնտեսության աճի տեմպերի արագացման շնորհիվ:--0-Ա.Բ.

Միքայել Վերդյան, Forex Club վերլուծաբան. Հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի և խմբագրության կարծիքները կարող են չհամընկնել


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև