ՀՀ-ում ԱՊՊԱ պոլիսների վաճառքի տեմպերն արագացել են, համակարգի ներդրման ժամկետի որևէ փոփոխություն չի լինի. ԿԲ

06.12.2010 19:51
ՀՀ-ում ԱՊՊԱ պոլիսների վաճառքի տեմպերն արագացել են, համակարգի ներդրման ժամկետի որևէ փոփոխություն չի լինի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ պոլիսների վաճառքի տեմպերն արագացել են Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ Կենտրոնական բանկից հերթական անգամ ընդգծեցին, որ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ներմուծման ժամկետի որևէ փոփոխություն չի լինի։

«Նոյեմբերի 27-ի դրությամբ ԱՊՊԱ պոլիսների վաճառքն ընդհանուր ծավալի 14 տոկոսն է կազմել։ Նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածի տվյալներն ամփոփվում են, սակայն կարելի է խոսել վաճառքի տեմպերի արագացման մասին»,- նշեց գործակալության թղթակիցը։

Մամուլի ծառայության ներկայացուցիչը կտրականապես հերքեց ԱՊՊԱ ներդրման  ժամկետի երկարացման կամ գործընթացի կասեցման մասին խոսակցությունները։

«Օրենքը ուժի մեջ կմտնի 2011թ.-ի հունվարի 1-ից, և ոչ մի փոփոխություն չի լինի»,- նշեց գործակալության թղթակիցը։

2011 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի ԱՊՊԱ ինստիտուտը: ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի մայիսի 18-ի նիստին ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև