Կոնվերս բանկը նախաձեռնում է «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան

06.12.2010 19:53
Կոնվերս բանկը նախաձեռնում է «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն դեկտեմբերի 6-ից հանդես է գալիս «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիայով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ակցիայի շրջանակներում բանկը «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաներին կմատուցի ամանորյա հաճելի անակնկալներ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախօրոք պարզվել են  մանկատան սաների ամանորյա ցանկությունները` կապված Ձմեռ պապի նվերի հետ:

Միաժամանակ սաների ցանկություններն ու նրանց լուսանկարները փակցվել են բանկում տեղադրված տոնածառի ճյուղերին: Բարեգործական ակցիային ակտիվորեն մասնակցում են բանկի աշխատակիցները: Այցելուներին ևս հնարավորություն է ընձեռվում մասնակցել ակցիային:

Հաղորդագրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի  իր ներդրումն անել այս ակցիայում, կարող է մոտենալ տոնածառին, վերցնել  տոնածառի խաղալիքի տեսքով պատրաստված  մանկատան երեխայի ցանկությունը և այն իրականացնել:

Պետք է նշել, որ մանկատան երեխաների ցանկություններն այնքան համեստ են, որ տեղավորվում են շրջանակների մեջ՝ շոկոլադից մինչև բջջային հեռախոս։ Յուրաքանչյուր բարերար իրականացնելով երեխայի ցանկությունը` որպես հաճելի հիշողություն կստանա հուշանվեր`  կապանցի կնոջ ձեռքով պատրաստված ձեռագործ Ձմեռ Պապ կամ Ձնեմարդ: Ձնեմարդը ձեռքի աշխատանք է, որը պատրաստվել է Կապանի բնակչի կողմից։ Դա նույնպես բարեգործության արտահայտություն է, քանի որ այդ կինը երեք երեխա ունի և ինքը շատ բաների կարիք ունի։

Ակցիայի վերջում բանկը, և ցանկության դեպքում նաև բարերարները կհյուրընկալվեն մանկատանը, որտեղ երեխաները Ձմեռ Պապի կողմից կստանան իրենց ցանկալի ամանորյա նվերներն ու անակնկալները:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Ներկայումս բանկն ունի ավելի քան  600 աշխատակից,  բանկի 28 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: ($1- 369,41 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև