«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն 2011թ.-ի սկզբին նոր մասնաճյուղ կբացի Վանաձորում

07.12.2010 18:50
«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն 2011թ.-ի սկզբին նոր մասնաճյուղ կբացի Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ /. «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն մտադիր է 2011 թ.-ի սկզբին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում նոր մասնաճյուղ բացել, ասաց «Բիբլոս Բանկ գրուպի» և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ֆրանսուա Բասիլը  (Dr. Francois Bassil):

«Այսօր՝ 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, մենք հայտարարում ենք Վանաձորում մասնաճյուղերի ընդլայնման մասին, որը երկրաշարժի հետևանքով առավել տուժած քաղաքներից մեկն է», - երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ Բասիլը պարզաբանեց, որ Վանաձորի կենտրոնում բանկը ձեռք է բերել շենք, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

Խորհրդի նախագահը տեղեկացրեց նաև, որ հաջորդ տարվա ընթացքում «Բիբլոս Բանկ Արմենիայի» մասնաճյուղերի ցանցը կավելանա երեք մասնաճյուղով:

2007 թ.-ի հոկտեմբերից «Բիբլոս Բանկ Արմենիայի» (ավելի վաղ «ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ») գլխավոր բաժնետերն է «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ը (“Byblos Bank” SAL)՝ 65 տոկոս մասնաբաժնով: «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը (ԶՎԵԲ) և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել մասնակցություն հետևյալ կերպ. ԶՎԵԲ - 25% բաժնետոմս, ՕՄԶՀ - 10%: (1 դոլարը 360,16 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև