Համահայկական բանկը կսկսի գործել 2011 թ. մայիսի 1-ից. տնօրեն

09.12.2010 17:23
Համահայկական բանկը կսկսի գործել 2011 թ. մայիսի 1-ից. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համահայկական բանկը Հայաստանում գործունեությունը կսկսի 2011 թ.-ի մայիսի 1-ից, ասաց բանկի գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը:

Ներսիսյանցը նշանակվել է նորաստեղծ Համահայկական բանկի գործադիր տնօրեն հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագրի համաձայն, ով Համահայկական բանկի խորհրդի նախագահն է:

«Համահայկական բանկը կտեղակայվի Գրիգոր Լուսավորիչ 9-ը հասցեում գտնվող «Երևան Պլազա» բիզնես կենտրոնի առաջին հարկում: Մենք սկսում ենք ներքին հարդարման աշխատանքները, սարքավորումներ ենք գնում և կադրեր ենք հավաքում: Կարծում եմ, որ աշխատանքները կավարտվեն ապրիլի վերջին և հուսով եմ, որ մայիսի 1-ից բանկը կբացի իր դռները», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ներսիսյանցը:

Նա պարզաբանեց նաև, որ Կենտրոնական բանկն արդեն տրամադրել է արտոնագիրը և իր պաշտոնի նշանակման մասին պայմանագրի ստորագրումից հետո բանկը գրանցման փուլ կանցնի նաև ԿԲ-ում:

Գործադիր տնօրենի խոսքերով՝ Համահայկական բանկը, որը ոչ առևտրային, այլ զարգացման բանկ է, չի բացում ընթացիկ հաշիվներ, չի տրամադրում կարճաժամկետ կոմերցիոն կամ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև վարկային քարտեր:

«Համահայկական բանկը երկարաժամկետ վարկեր է տրամադրում և ներդրումներ է իրականացնում մասնավոր հատվածի արտահանումը խթանող այն ձեռնարկություններում, որոնք զբաղվում են հայկական արտադրության արտահանմամբ՝ միջազգային շուկաներում այն մրցունակ կերպով ներկայացնելու նպատակով: Արդյունքում Հայաստանում կստեղծվի լրացուցիչ արտադրանք և աշխատատեղ, ինչպես նաև կբարձրանա բնակչության կենսամակարդակը», - ասաց նա:

Միաժամանակ Ներսիսյանցն ընդգծեց, որ բանկը չի կարող վարկեր տրամադրել կամ միջոցներ ներդնել ընկերություններում, որոնք կապված են պետական որևէ պաշտոնյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ:

«Համահայկական բանկ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը կկազմի 100 մլն դոլար,  որից Հայաստանի կառավարությունը արդեն տրամադրել է 20 մլն-ը: Մյուս մասը  առաջատար ֆինանսական կազմակերպություններն ու մասնավոր ներդրողները կտրամադրեն:

Համահայկական բանկի նպատակը կլինի աջակցել հայության ուժեղ, մրցունակ ու գիտության վրա հենված ներուժի ձևավորմանը, որը կուղղվի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը:--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև