Արդշինինվեստբանկը MoneyGram-ից արժանացել է պատվոգրի` որպես «Ամենաարդյունավետ և հուսալի բանկ»

09.12.2010 19:06
Արդշինինվեստբանկը MoneyGram-ից արժանացել է պատվոգրի` որպես «Ամենաարդյունավետ և հուսալի բանկ»

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը երկրորդ անգամ MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է պատվոգրի` որպես «Ամենաարդյունավետ և հուսալի բանկ», հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի հետ համագործակցում է բանկի կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդներին է առաջարկում տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվում են տուրիստական ուղեգրեր, պլաստիկ քարտեր, բազմաթիվ նվերներ և դրամական պարգևներ:

Նմանատիպ հերթական ակցիան, որը գործում է Բանկի բոլոր մասնաճյուղերում, մեկնարկել է 2010թ. սեպտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 31-ը:

MoneyGram համակարգը դրամական փոխանցումների առաջատարերից մեկն է ողջ աշխարհում, որը ներկայացված է աշխարհի 191 երկրներում և ունի ավելի քան 205 հազ. սպասարկման կետ:

Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Արդշինինվեստբանկը հանդիսանում է մասնավոր դրամական փոխանցումների առաջատարներից մեկը հայկական բանկային համակարգում:

MoneyGram-ի պատվոգրին Բանկն արժանացել է աշխատանքի արդյունավետ կազմակերպման, աշխատակիցների արհեստավարժության, հմտության և սպասարկման բարձր որակի շնորհիվ»,- ասել է նա:

Միաժամանակ Կարամանուկյանը համոզմունք է հայտնել, որ  համագործակցությունը MoneyGram համակարգի հետ շարունակելու է մնալ արդյունավետ և փոխշահավետ,

«Նմանատիպ երկրորդ մրցանակի շնորհումը էլ ավելի է պարտավորեցնում մեզ լինել հուսալի և վստահելի բանկ, ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար»,- ասվելացրել է նա:

Առաջին անգամ Արդշինինվեստբանկն արժանացել էր MoneyGram համակարգի «Ամենահուսալի հայկական բանկ» հավաստագրին 2009թ. դեկտեմբերին:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև