Արարատբանկը Հայաստանում Diners Club վճարային համակարգի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է դարձել

13.12.2010 13:46
Արարատբանկը Հայաստանում Diners Club վճարային համակարգի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը բացառիկ պայմանագիր է կնքել աշխարհում պրեմիում դասի Diners Club միջազգային վճարային համակարգի հետ` դառնալով ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` կնքված բացառիկ պայմանագրի շնորհիվ Արարատբանկի բանկոմատների և կանխիկացման կետերի ցանցը միացվում է Diners Club-ի համաշխարհային ցանցին: Այսուհետ Հայաստանում բացառապես Արարատբանկն է սպասարկելու բոլոր այն անձանց, ովքեր օգտվում են Diners Club-ի` համաշխարհայնորեն ճանաչված բրենդի հեղինակավոր քարտերից և էլեկտրոնային վճարման ամենատարբեր ծառայություններից:

Diners Club-ի քարտերն աշխարհում առաջին բազմանպատակ օգտագործման քարտերն էին և հեղափոխություն էին համաշխարհային ֆինանսական համակարգում։

Արարատբանկը ճանաչելով որպես Diners Club-ի բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում՝ այս ընկերությունը բարձր է գնահատել բանկի կորպորատիվ քաղաքականությունն ու բանկային ծառայությունների մատուցման որակն ու մակարդակը։

«Համագործակցությունը Diners Club-ի հետ հնարավոր է դարձել Արարատբանկի զարգացման դինամիկայի, մասնաճյուղային և բանկոմատային ցանցերի, կանխիկացման կետերի ընդլայնման, պլաստիկ քարտերով գործառնությունների ոլորտում բանկի զբաղեցրած տեղի և մատուցած ծառայությունների, ինչպես նաև բանկի հեղինակության և ֆինանսական ցուցանիշների շնորհիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Diners Club-ը հիմնադրվել է 1950 թվականին: Diners Club-ը բարձրակարգ ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 185 երկրներում, շուրջ 675.000 բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին, 1996թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը №4 բանկային արտոնագիր է ստացել։ Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Մեկ տոկոսից պակասը պատկանում է  փոքրամասնական բաժնետերերին։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009թ. հունվարի 30-ից դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ի անդամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև