ՀՀ ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ փոփոխություններ են մտցրել «Սնանկության մասին» օրենքում

14.12.2010 17:41
ՀՀ ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ փոփոխություններ են մտցրել «Սնանկության մասին» օրենքում

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ փոփոխություններ են մտցրել «Սնանկության մասին» օրենքում:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մալխասյանը, փոփոխությունները պայմանավորված են օրենքի և իրավական այլ ակտերի միջև գոյություն ունեցող հակասություններով:

«Փոփոխությունների օրինագծով առաջարկվում է օրենքում համապատասխան խմբագրական փոփոխություններ մտցնել և հանել օրենքի ու Քաղաքացիական դատավարության օրենսգրքի միջև գոյություն ունեցող հակասությունները», - նշել է նա:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, չկատարված պարտականությունների նվազագույն չափը 500 հազար դրամի փոխարեն դառնում է 1 միլիոն դրամ, որը թույլ է տալիս պարտապանին սնանկ ճանաչել: Մալխասյանը նշել է, որ հստակ սահմանված են նաև ատյանները, որոնք զբաղվում են սնանկության գործի քննությամբ, դրանք են ընդհանուր իրավասության դատարանները, այլ ոչ թե Տնտեսական դատարանը, ինչպես ընդունված էր մինչև կառույցի լուծարումը 2009թ.-ին:

Փոխնախարարը նշել է, որ մտցվող փոփոխությունների համաձայն, սնանկության գործընթացի արտաքին կառավարողները բաժանվում են երեք խմբի՝ ըստ որակավորման: Մալխասյանը տեղեկացրել է, որ նման բաշխում կատարելու համար պետք է ընդունվի Հայաստանի կառավարության համապատասխան որոշումը:

Ինչպես ավելացրել է Մալխասյանը, սնանկության գործընթացի կառավարողին նշանակում է դատարանը պարտապանի և պարտատիրոջ առաջարկով: Միաժամանակ ինչպես նշել է Մալխասյանը, սնանկության գործընթացի կառավարողի քաղաքացիական պատասխանատվությունը երրորդ անձանց նկատմամբ պետք է ապահովագրվի 5 միլիոն դրամով: (1 դոլարը 360,20 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև