«Առէկսիմբանկն» ընտրել է կրթաթոշակի շահառուներին

15.12.2010 14:23
«Առէկսիմբանկն» ընտրել է կրթաթոշակի շահառուներին

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընտրել է «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում տրամադրվող կրթաթոշակների շահառուների ցանկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ակցիայի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդ մասնագետների կայացմանը, ովքեր ուսման մեջ մեծ արդյունքների են հասնում, ինչպես նաև հասարակական և գիտական գործունեություն են իրականացրել՝ ի բարօրություն երկրի», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հայկական բուհերի ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու մրցույթն անցկացվել է հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 15-ին, այն իրականացվել է երկու փուլով՝ հայտերի ընդունում և բանկի հատուկ հանձնաժողովի կողմից քսան հաղթողի ընտրություն:

Ակցիայի շրջանակներում բանկը ստացել է ավելի քան 500 էլեկտրոնային հայտ երկրի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և ամբիոնի հայցորդների կողմից: Ընտրված թեկնածուների ցանկն արդեն հրապարակվել է բանկի ինտերնետ կայքում: Կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված միջոցների ընդհանուր ֆոնդը կազմել է 2 միլիոն դրամ: Ընտրված քսան ուսանողները միանվագ կստանան 40 հազարից մինչև 400 հազար դրամ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007 թ.-ից բանկը «Գազպրոմբանկ» ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Խոշոր հաճախորդների թվում են՝ «ՀայՌուսգազարդը», «Հայաստանի էլեկտրացանցերը», Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25