Հայաստանի աղքատությունը հաղթահարելու համար 93,5 մլրդ դրամ է հարկավոր

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի աղքատությունը հաղթահարելու համար 93,5 մլրդ դրամի չափով միջոցներ են հարկավոր, ինչը համապատասխանում է ՀՆԱ 3 տոկոսին, ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան։

«Այդ միջոցներն անհրաժեշտ են լրացնելու համար այն գումարները, որոնք արդեն հատկացվել են սոցիալական աջակցմանը»,- ուրբաթ ասաց նա՝ ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի արդյունքները։

Ըստ Մարտիրոսովայի, ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար 2,5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,1 տոկոս կպահանջվի՝ ի լրումն բնակչության այդ խմբին արդեն ուղղված սոցիալական աջակցությանը։

Նա նշեց, որ միջազգային փորձին համապատասխան, սոցիալական նպաստ տրամադրելու անթերի հասցեականության ապահովումը այնքան էլ հավանական չէ, այդ պատճառով աղքատության հաղթահարման փաստացի միջոցներն իրականում զգալիորեն մեծ չափերով են պահանջվում։

«Բարձր հասցեականություն ապահովելու համար պահանջվող միջոցների համեմատ, աղքատությունը հաղթահարելու համար նվազագույն միջոցներն առնվազն պետք է կրկնապատկել»,- ասաց նա։

Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ 2011թ.-ի պետական բյուջեն սոցիալական ծախսերի աննախադեպ աճ է պարունակում, որից շուրջ 43 մլրդ դրամը կուղղվի սոցիալ-մշակութային ոլորտ (1 դոլարը 360,94 դրամ է)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img