«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն ավելի քան 12 հազ. ԱՊՊԱ պայմանագիր է կնքել

21.12.2010 18:02
«ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունն ավելի քան 12 հազ. ԱՊՊԱ պայմանագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 20-ի տվյալներով, ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ավելի քան 12 հազար պայմանագիր է կնքել, երեքշաբթի լրագրողներին ասաց  «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը։

2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի ԱՊՊԱ ինստիտուտը։ Հայաստանում շուրջ 430 հազար տրանսպորտային միջոց է գրանցված։

«ԱՊՊԱ պոլիսների գրանցման առավել մեծ ակտիվություն են ցուցաբերում մեր մշտական հաճախորդները, ովքեր արդեն հասկանում են և գիտեն ապահովագրության առավելությունը»,-ասաց Ալթունյանը։

Ինչպես նշեց ընկերության ղեկավարը, հաճախորդների շուրջ 50 տոկոսը, ովքեր  «ԻՆԳՈ Արմենիա»-ի հետ ԱՊՊԱ պայմանագիր են կնքել, գերադասել են ինքնուրույն ավելացնել իրենց ապահովագրական փաթեթը՝ դրանում նախատեսելով 10 հազար դոլարից մինչև 50 հազար դոլար վնասի փոխհատուցման հնարավորությունները՝ ԱՊՊԱ-ով նախատեսված  մինչև 1,5 մլն դրամ գումարի չափով վնասի փոխհատուցման փոխարեն։

Միաժամանակ Ալթունյանը նշեց, որ բնակչության մի մասն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման հարցում որոշակի պասիվություն է դրսևորում՝ հույսը դնելով կամ օրենքի գործարկման ժամկետի երկարացման, կամ էլ ապահովագրության դրույքների կրճատման վրա, «ինչը չի ակնկալվում»։

Այդ կապակցությամբ, ինչպես նշեց ընկերության ղեկավարը, տարեվերջին բնակչության ակտիվության որոշակի աճ է սպասվում պայմանագրի կնքման առումով, ինչի կապակցությամբ ընկերությունը պատրաստ է վաճառքի իր բոլոր 180 կետերը և լայն գործակալան ցանցը շուրջօրյա սպասարկման ռեժիմի փոխադրելուն։

«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին Ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը անվանափոխվել է  «ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ-ի:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև