ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարը նշանակվել է ՀՀ ԿԲ փոխնախագահ

22.12.2010 17:34
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարը նշանակվել է ՀՀ ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին վեց տարի ժամկետով ՀՀ ԿԲ փոխնախագահ նշանակելու մասին, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Երիցյանը 2007 թ.-ից զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

ՀՀ նախագահը դեկտեմբերի 16-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ մի շարք կադրային փոփոխություններ է առաջարկել: Արդեն դեկտեմբերի 17-ին նախագահի հրամանագրով ներկայացված դիմումի համաձայն՝ Ներսես Երիցյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվել է ՀՀ ԿԲ փոխնախարար Վաչե Գաբրիելյանը:

Ներսես Երիցյանը ծնվել է 1971 թ.-ի փետրվարի 23-ին Երևանում, ավարտել է Երևանի ժողտնտեսության պետական ինստիտուտի ժողտնտեսության պլանավորման ֆակուլտետը՝ ստանալով մակրոտնտեսագետի մասնագիտացում: Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան: Երիցյանը միջազգային տարբեր ծրագրերի շրջանակներում կրթություն է ստացել հասարակական, տնտեսական և ֆինանսական քաղաքականության ոլորտներում:

1993 թ.-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել իշխանության կառուցվածքում, այդ թվում նաև՝ ՀՀ Գերագույն խորհրդի սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովի գլխավոր փորձագետի, ՀՀ ԿԲ նախագահի օգնականի, ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ, ԿԲ խորհրդի անդամի պաշտոնները:

2001-2003 թթ.-ին զբաղեցրել է ԱՄՀ հոլանդական խմբի գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնը: 2003 թ.-ից- 2007 թ.-ի հունիսի 8-ը Երիցյանը զբաղեցրել է ՀՀ ԿԲ նախագահի խորհրդականի պաշտոնը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև