ՀՀ 343 խոշոր ընկերությունների աշխատողների միջին ցուցակային թիվը հոկտեմբերին 114 323 մարդ է կազմել

23.12.2010 13:59
ՀՀ 343 խոշոր ընկերությունների աշխատողների միջին ցուցակային թիվը հոկտեմբերին 114 323 մարդ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ 343 խոշոր հարկ վճարող  ձեռնարկությունների աշխատակիցների միջին ցուցակային թիվը հոկտեմբերին 114 323 մարդ է կազմել՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0,5 տոկոսով։

Այդ մասին նշվում է «Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» վերլուծության մեջ։ Միաժամանակ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հոկտեմբերին 4,7 տոկոսով ավելացել են աշխատանքի վճարմանն ուղղված միջոցները։

Վերլուծության համաձայն, 2010թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ, խոշոր հարկ վճարողների գերավճարը 70,6 մլրդ դրամ է կազմել, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի գծով՝ 51,4 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն՝ 7,3 մլրդ դրամ։

Միաժամանակ նշված ժամանակահատվածում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել  2267,3 մլն դրամի չափով։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի հոկտեմբեր  ամսվա ամփոփ ցուցանիշները»՝ առաջնորդվելով «2008-2011թթ. ՀՀ հարկային վարչության ռազմավարությունը» ծրագրով և հարկային ու մաքսային կառավարման բարելավման համար խոշոր բիզնեսի համար թափանցիկ, միասնական հարկային պայմաններ ապահովելու նպատակներով։

Մոնիտորինգն անցկացվել է ՀՀ 343 խոշոր հարկ վճարողների շրջանում՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա տվյալների համաձայն (1 դոլարը 359,13 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև