«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» ինտերնետ-բանկինգից հիմնականում օգտվում են երիտասարդ երևանցիները

23.12.2010 19:16
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» ինտերնետ-բանկինգից հիմնականում օգտվում են երիտասարդ երևանցիները

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ինտերնետ-բանկինգի հիմնական հաճախորդները Երևանում բնակվող 20-30 տարեկան երիտասարդներ են և առավելապես կանայք:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, այսպիսին են մեկ տարի առաջ գործարկված այս ծառայության հաճախորդների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

«Ինտերնետ-բանկինգի կոնկրետ ո՞ր ծառայություններից եք օգտվում» հարցին հարցվածների մեծամասնությունը պատասխանել է, որ ստուգում է իր հաշիվը: Խոսելով իրական գրասենյակի համեմատ ինտերնետ-բանկինգի հիմնական առավելությունների մասին՝ հարցվածները միաձայն նշել են, որ այս ծառայությունը զգալիորեն տնտեսում է ժամանակը և նրանից կարելի է օգտվել օրվա ցանկացած պահի աշխարհի ցանկացած վայրում:

Հարցման արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ինտերնետ-բանկինգի ծառայությունը հինգբալանոց սանդղակով գնահատվել է 4 բալ:

Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է այս ծառայության արդյունավետությունը գնահատելու, ինչպես նաև բանկի կայքի միջոցով ինտերնետ-բանկինգի պոտենցիալ հաճախորդների պատկերը ստեղծելու համար: Հարցմանը մասնակցել է ավելի քան 150 հաճախորդ:

Ինտերնետ-բանկինգ ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին աշխարհի ցանկացած վայրից համակարգչի և ինտերնետի միջոցով կառավարել սեփական հաշիվը, մարել վարկերը, ինչպես նաև իրականացնել դրամական փոխանցումներ և կոմունալ վճարումներ: Այսօրվա դրությամբ այս ծառայությունից օգտվում է շուրջ 200 հաճախորդ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007 թ.-ից բանկը «Գազպրոմբանկ» ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկում հաջող կերպով ներդրվել և գործում են Բանկ-Հաճախորդ և Ինտերնետ-բանկինգ համակարգերը: 2009 թ.-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է «Գազպրոմբանկի» պրոցեսինգային կենտրոն՝ «ԳազՔարդՍերվիս» հաջող միգրացիան, իսկ 2010 թ.-ին անցել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25