Բանկերի հետ ՀՀ ԿԲ-ի գործառնությունների դրական սալդոն կազմել է 67,8 մլրդ դրամ

24.12.2010 12:32
Բանկերի հետ ՀՀ ԿԲ-ի գործառնությունների դրական սալդոն կազմել է 67,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դրամային լիկվիդայնության տրամադրման և աբոսարբացման գծով բանկայի հատվածի հետ ՀՀ ԿԲ-ի գործառնությունների սալդոն դեկտեմբերի 23-ին դրական էր և կազմել է շուրջ 67,8 միլիարդ դրամ: Միաժամանակ նախորդ օրվա համեմատ գործառնությունների սալդոն ավելացել է 0,02 տոկոսով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, սալդոն ևս դրական էր և կազմել էր 67,7 միլիարդ դրամ:

Գործառնությունների սալդոն բանկային հատվածի նկատմամբ ՀՀ ԿԲ-ի պարտավորությունների և բանկային հատվածի նկատմամբ ԿԲ-ի պահանջների միջև տարբերությունն է տվյալ օրվա կատարման ժամկետներով: Գործառնությունների բացասական սալդոն բնութագրում է ԿԲ դրամական միջոցների աբսորբացումը, սալդոն դրական է բնութագրվում բանկային հատվածին լիկվիդայնության տրամադրման դեպքում: (1 դոլարը 360,07 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև