«Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպությունը դարձել է NASDAQ OMX Արմենիայի շուկայի մասնակից

24.12.2010 12:35
«Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպությունը դարձել է NASDAQ OMX Արմենիայի շուկայի մասնակից

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը դարձել է NASDAQ OMX  Արմենիայի շուկայի մասնակից, հաղորդվում է ֆոնդային բորսայի պաշտոնական կայքում:

Շուկայի մասնակցի կարգավիճակը թույլ է տալիս ընկերությանը մասնակցել արտարժույթի շուկայում կազմակերպվող առևտրին` NASDAQ OMX  Արմենիայի արտարժույթի հարթակում:

«Ֆ.Ի.Կ.Օ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել է 2010 թ.-ի սեպտեմբերի 14-ին և ստացել է ՀՀ ԿԲ-ի թիվ 34 արտոնագիրը:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ «Ֆ.Ի.Կ.Օ» վարկային կազմակերպության ակտիվները 2010 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 197,8 միլիոն դրամ, պարտավորությունները՝ 1,1 միլիոն դրամ, ընդհանուր կապիտալը՝ 196,7 միլիոն դրամ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն:

2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև