Հայաստան. արժութային շուկայի մեկ շաբաթվա՝ դեկտեմբերի 20-24-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,65 տոկոսով՝ հասնելով 361,33 դրամի: Առուվաճառքի ծավալը շաբաթվա ընթացքում կազմել է 8,95 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 18,64 տոկոսով պակաս է:

Արդեն չորս շաբաթ է, ինչ շուկան գտնվում է 360 դրամ հոգեբանական մակարդակի մոտ, բացառություն չէր նաև անցած շաբաթը: Շավաթվա առաջին կեսին դրամին կրկին կհաջողվեց իջնել այս մակարդակից ներքև, և դոլարին հաջողվեց ավարտել շաբաթն իր օգտին:

Մենք ենթադրում ենք, որ Հայաստանի արժութային շուկան հավասարակշռված վիճակում է: Դա պայմանավորված է Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման կայուն ծավալով, ինչպես նաև երկիր իրականացվող փոխանցումներով, որոնք արտարժույթի կայուն առաջարկ են ապահովում: Բացի այդ ՀՀ ԿԲ-ն պարբերաբար միջամտում է առուվաճառքներին՝ ԱՄՆ դոլարն ավելի լուրջ անկումից պահելու համար:

Այսպիսով, նախորդ շաբաթ ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,55 տոկոսով և շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին կազմել է 362,70 դրամ: Քանի որ գալիք շաբաթը նախատոնական է, իսկ շուկայի մասնակիցների ակտիվությունը անկում է ապրում, Հայաստանի արժութային շուկայում լուրջ փոփոխություններ հավանաբար տեղի չեն ունենա: Հաջորդ շաբաթ ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 362,0-364,0 դրամի սահմաններում:

Այլ արտարժույթների, մասնավորապես, եվրոյի դինամիկան հայկական արժութային շուկայում սահմանվում էր FOREX արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով: Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է 0,56 տոկոսով՝ հասնելով 1,3112-ի:

Քանի որ անցած շաբաթը ևս նախատոնական էր, առուվաճառքները FOREX արժութային շուկայում ընթանում էին համեմատաբար հանգիստ և առևտրային նեղ դիապազոնում: Չնայած այս ամենին՝ եվրոյի փոխարժեքի վրա ճնշումը պահպանվեց ողջ շաբաթվա ընթացքում: ԱՄՆ-ից ստացված բարենպաստ մակրոտնտեսական վիճակագրությունն ու Fitch վարկանիշային գործակալության հայտարարություն այն մասին, թե Հունաստանը իր ցուցակում հայտնվել այն երկրների շրջանում, որոնց վարկանիշը կարող է իջեցվել, բացասաբար ազդեցին եվրոյի փոխարժեքի վրա՝ ստիպելով նրան թարմացնել իր երեքշաբաթյա նվազագույն ցուցանիշը:

Այս բոլոր իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ կրկին նվազել է 0,4 տոկոսով՝ հասնելով 478,50 դրամի:

Հաջորդ շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի արժեքը կսահմանվի միջազգային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով: Քանի որ գալիք շաբաթը FOREX շուկայում, ինչպես հայտնի է, նախատոնական է լինելու, ապա կարելի է սպասել արժույթների փոխարժեքների ցանկացած փոփոխություն: Դա կապված կլինի առուվաճառքների ցածր ծավալների և ամանորյա տոների նախաշեմին մասնակցիների ռիսկի չգնալու ցանկության հետ:

Մակրոտնտեսական վիճակագրությունից հաջորդ շաբաթ հարկ է նշել նոյեմբերի ընթացքում եվրագոտու М3 փողի զանգվածի ագրեգատի փոփոխման տվյալները, նոյեմբերին եվրագոտում մանրածախ վաճառքի տվյալները։ ԱՄՆ-ում ուշադրության կենտրոնում կլինի սպառողական վստահության տվյալների հրապարակումը դեկտեմբերի ընթացքում և Չիկագոյում դեկտեմբերին գործարար ակտիվության ինդեքսի հրապարակումը։

Հաշվի առնելով հաջորդ շաբաթ առքուվաճառքի ցածր ծավալները, եվրոն, հավանաբար, կշարունակի տատանվել FOREX շուկայում 1,3000-1,3300 դիապազոնում։ Այս կապակցությամբ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը Հայաստանում հաջորդ շաբաթ կսահմանվի 470,0-485,0 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթվա ընթացքում կանխիկ ռուսական ռուբլու վաճառքի փոխարժեքն աճել է 1,7 տոկոսով մինչև 11,96 դրամ։ Սա պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով նավթի արժեքի աճի ֆոնի ներքո։ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նախորդ շաբաթ աճել է 2,33 տոկոսով մինչև 93,67 ԱՄՆ դոլար։ Նավթի արժեքի աճի հիմնական պատճառը նախորդ շաբաթվա ընթացքում Եվրոպայում տեղ գտած սառնամանիքներն են և ԱՄՆ-ի սառը ձմեռը։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ռուսական ռուբլին նավթի կայուն բարձր արժեքի ֆոնի ներքո կայուն կլինի։ Ռուբլու արժեքի տատանումները կախված կլինեն մակրոտնտեսական վիճակագրությունից և նավթի գների դինամիկայից։ Այս կապակցությամբ կանխիկ ռուբլու վաճառքի փոխարժեքը կսահմանվի 11,90-12,07 դրամի սահմաններում։ -0-

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում միայն դոլարով կատարված գործարքներ են գրանցվել, եվրոյով և ռուսական ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img