2010թ.-ի նոյեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 4,6%-ով աճել է՝ հասնելով 108,1 հազ. դրամի

10.01.2011 14:21
2010թ.-ի նոյեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 4,6%-ով աճել է՝ հասնելով 108,1 հազ. դրամի

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Ըստ նախնական գնահատականների՝ 2010թ.-ի նոյեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 108,142 դրամի է հասել ($299, €219 կամ 9267 ռուբլի), ինչը 4,6 տոկոսով բարձր է 2009թ.-ի նոյեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, ըստ վիճակագրական տվյալների՝ նոյեմբերին՝ անցած ամսվա համեմատ, աշխատավարձն աննշան է բարձրացել՝ 0,9 տոկոսով։

ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2010թ.-ի հոկտեմբերին երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը 107,178 դրամ է կազմել, ինչը 4,6 տոկոսով ավելի է 2009թ.-ի հոկտեմբերի ցուցանիշից։

2010թ.-ի հոկտեմբերին ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 128,2 հազար դրամ, իսկ ամենից քիչ վարձատրվել է Արագածոտնի մարզի աշխատանքը՝ ավելի քան 75,3 դրամ։ 2010թ.-ի հոկտեմբերին Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 117,6 հազար դրամը։

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի դրությամբ ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտներում (ավելի քան 263,4 հազար դրամ), տեղեկատվության և կապի ոլորտում (ավելի քան 216,9 հազար դրամ), լեռնահանքային արդյունաբերությունում (ավելի քան 211,4 հազար դրամ), շինարարությունում (ավելի քան 151,3 հազար դրամ), էլեկտրա, գազա, գոլորշու մատակարարման ոլորտում (ավելի քան 145,8 հազար դրամ) և պետական կառավարման ոլորտում (ավելի քան 122,3 հազար դրամ)։

2010թ.-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են եղել մշակույթի և հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձը գերազանցում է 60,6 հազար դրամը, բնակության և հասարակական սննդի կազմակերպությունները (ավելի քան 67 հազար դրամ), առողջապահությունը և բնակչության սոցիալական սպասարկումը (ավելի քան 69,6 հազար դրամ), գյուղա, անտառային և ձկնային տնտեսությունը, որտեղ աշխատավարձը փոքր-ինչ գերազանցել է 73,1 հազար դրամը, ինչպես նաև կրթությունը՝ ավելի քան 77,8 հազար դրամ աշխատավարձով ($1 – 363,44 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև