ՀՀ ԿԲ-ն 2,5 մլրդ դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

11.01.2011 19:17
ՀՀ ԿԲ-ն 2,5 մլրդ դրամ ծավալով պարտատոմս է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երեքշաբթի 2,5 միլիարդ դրամ ծավալով պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN6014A151 թողարկման պարտատոմսեր:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 580 միլիոն դրամ, որոնցից  330 մլն դրամը՝ ոչ  մրցակցային առաջարկություններով։ Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 13.8539 տոկոս՝ 14.2000 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 2 միլիարդ դրամ: (1 դոլարը 363,45 դրամ է) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև