Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2012 թ.-ի վերջին ՀՆԱ 3 տոկոսից ցածր կլինի. ՀԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բյուջեի դեֆիցիտի մակարդակը ներկայիս ՀՆԱ 8 տոկոսից 2012 թ.-ի վերջին կիջնի և կլինի 3 տոկոսից էլ պակաս, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին (Jean-Michel Happi):

«Հետագա տարիների ընթացքում այս ցուցանիշը կվերադառնա մինչճգնաժամային մակարդակի», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, 2010 թ.-ի արդյունքներով՝ ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտը նախատեսված է 6 տոկոսի սահմաններում, սակայն կան բոլոր նախադրյալները, որպեսզի այդ ցուցանիշը նվազի մինչև 5 տոկոս:

Հափիի խոսքերով՝ դեֆիցիտի նման կրճատումը հնարավոր է Հայաստանի կառավարության կողմից անցկացվող ֆիսկալ քաղաքականության, հարկային-բյուջետային և պարտքային կոնսոլիդացիայի արդյունքում:

Նա նշեց, որ կոնսոլիդացիան մեծամասամբ կախված կլինի տնտեսության վերականգնումից և նրա աճից, ինչպես նաև հարկահավաքման արդյունավետությունից:

Միաժամանակ նա նշեց, որ կառավարության ծրագրերը նպատակաուղղված չեն լինի ծախսերի կրճատմանը, այլ կկենտրոնանան դրանց արդյունավետության բարձրացման և կուտակումների ձևավորման վրա:

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի հունվար-նոյեմբերի ընթացքում հանրապետության պետբյուջեն կատարվեց 52,4 միլիարդ դրամ դեֆիցիտով՝ տարեկան ծրագրով նախատեսված 128 միլիարդ դրամի փոխարեն և 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 114,9 միլիարդ դրամ փաստացի ցուցանիշի համեմատ: Դեֆիցիտի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 67,7 միլիարդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 15,3 միլիարդ դրամ: (1 դոլարը 363,85 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img