ԱՄՆ-ի բանկերը 2010թ.-ին ռեկորդային թվով տներ են «վերցրել» հաճախորդներից հիփոթեքային վարկերը չվճարելու պատճառով

13.01.2011 15:15
ԱՄՆ-ի բանկերը 2010թ.-ին ռեկորդային թվով տներ են «վերցրել» հաճախորդներից հիփոթեքային վարկերը չվճարելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Պարտքերի մարման դիմաց ամերիկացիները 2010թ.-ին բանկերին ռեկորդային քանակով՝ միլիոնից ավելի տներ են հանձնել, հինգշաբթի հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում անելով RealtyTrac. անշարժ գույքի ընկերության տվյալներին:

Ընկերության տվյալների համաձայն, անցած դեկտեմբերի ընթացքում վարկերի տրամադրման պայմանները չկատարելու պատճառով ԱՄՆ-ի քաղաքացիները ստիպված էին վերադարձնել 69,847 տուն, իսկ մեկ տարվա ընթացքում՝1,05 միլիոն: 2009թ.-ին այդ թիվը կազմում էր 918 հազար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ունեցվածքի օտարման դիմումների ընդհանուր թիվը նախորդ տարի կազմել է 2,9 միլիոն:

Տեղեկատվության մեջ համեմատության համար նշվում է, որ  2005թ.-ին, երբ ԱՄՆ-ում սկսվեց հիփոթեքային ճգնաժամը, որը հետագայում հանգեցրեց գլոբալ ֆինանսական ճգնաժամի, գրանցվել է բանկերի կողմից անշարժ գույքի օտարման շուրջ 100 հազար դեպք:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև